Իրանն ու Ադրբեջանը քննարկել են իրանական տարածքով դեպի Նախիջևան երկաթուղու կառուցման հարցը

Լուրեր

07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
Բոլորը

Ադրբեջանն ու Իրանը քննարկել են երկաթուղային գծի կառուցումը, որը ադրբեջանական տարածքը կկապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը։ Այս մասին հայտնել է «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ նախագահ Ռովշան Ռուստամովը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակներում մենք հանդիպել ենք այդ  երկրի երկաթուղային վարչակազմի ղեկավար Ջաբբար Ալի Զաքերի Սարդրուդիի հետ»,-ասել է Ռուստամովը՝ նշելով, որ քննարկումների թեման եղել է երկաթուղային գծի կառուցումը, որն ուղղակի ցամաքային կապ կապահովի  Իրանի տարածքով Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։

Ադրբեջանցի պաշտոնյան նաև հայտնել է, որ  քննարկել են Հյուսիս-Հարավ միջանցքի երկայնքով համագործակցության ամրապնդման հարցերը և խոսել երկու երթուղիների զարգացման ուղղությամբ «Ադրբեջանական երկաթուղի»-ի ձեռնարկած քայլերի, ինչպես նաև ապագա ծրագրերի մասին»։

Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտին Ադրբեջանի և Իրանի կառավարությունները փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել՝  ԼՂ-ի տարածքների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Իրանի տարածքով հաղորդակցության նոր կապեր հաստատելու վերաբերյալ։ Նախորդ տարի հոկտեմբերին էլ այդ հուշագրի շրջանակներում Կովսականի շրջանի Աղբենդ գյուղի մոտ տեղի էր ունեցել Ադրբեջանի և Իրանի միջև ճանապարհային կամրջի և սահմանային-մաքսային ենթակառուցվածքի հիմնարկեքի արարողությունը։

Հիմարկեքի արարողությանը մասնակցել էին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն ու Իրանի այն ժամանակվա ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը։ Միջոցառմանը  նշվել էր, որ ստեղծված ավտոմոբիլային և սահմանամաքսային ենթակառուցվածքները ծառայելու են  երկրների տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների ավելացմանն ու Նախիջևան մուտքի դյուրացմանը։ Նշվել էր , որ նախատեսվում է երկաթուղային կամրջի կառուցում, և Նախիջևանի հետ կապը ստեղծվելու է Իրանի տարածքով անցնող կամուրջներով։

Էմմա Չոբանյան