Ուսուցչի կալանքը պատճա՞ռ, թե՞ պատրվակ․ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում տնօրենի ԺՊ է նշանակվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրորդ Էմմա Պողոսյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
Բոլորը

Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցի ուսուցչի կալանավորումից չորս օր անց դպրոցում կրկին լարված մթնոլորտ է․ քաղաքապետարանը դպրոցում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել։ Ֆիզիկայի ուսուցչին ԱԱԾ-ն կալանավորել և տարել հենց երեխաների աչքի առաջ։ Նա կասկածվում է երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ։  

Ծնողներից մեկը, որ չցանկացավ տեսախցիկի առաջ խոսել, ասաց, որ իր երկու երեխաներն այստեղ են սովորում, ինքը ևս այս դպրոցի շրջանավարտ է։ Կարծում է՝ ուսուցչի ենթադրյալ հանցագործությունը չպետք է ազդեցություն ունենա դպրոցի հեղինակության և կրթական միջավայրի վրա։  

«81-ամյա դպրոցի անունը հեղինակազրկել ու ասել, որ մենք բերում ենք պաշտոնակատա՞ր։ Ինչի՞ համար, մենք չենք ուզում»,- ասում է ծնողը։

Աշակերտների ծնողների և ուսուցիչների շրջանակում մտահոգություն կա՝ ինչու՞ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը ոչ թե դպրոցից, այլ դրսից է նշանակվում։

Դպրոցի հատուկ մանկավարժ, լոգոպեդ Նաիրա Մխիթարյանբ ասում է՝ ուսուցչական կազմն ունի թեկնածու, որն ամբողջովին համապատասխանում է տնօրենի ԺՊ դառնալու չափանիշներին։ Իսկ արդյո՞ք ուսուցչի կալանավորումը և այսօր քաղաքապետարանի կողմից նոր տնօրենի ԺՊ նշանակելը կապ ունեն իրար հետ։

«Տրամաբանությունը հուշում է՝ այո»,- պատասխանեց մանկավարժը։ 

Օրվա երկրորդ կեսին Երևանի քաղաքապետարանը խորհրդակցություն է անցկացրել դպրոցում, որի ժամանակ էլ ներկայացրել է իրենց ընտրած թեկանածուին։ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանն ավելի ուշ լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, որ նախկին տնօրենի պաշտոնավարման ժամկետն ավարտվել էր, և ԺՊ նշանակելու կարիք կար։ Հարցին, թե ինչո՞ւ է քաղաքապետարանը դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակում առանց կոլեկտիվի ու ծնողների կարծիքը հաշվի առնելու, Խաչատրյանը նշեց՝ այս գործընթացը չի ենթադրում որևէ մեկի կարծիք լսել:

Նոր տնօրենի ԺՊ-ն Քրիստինե Դումանյանն է։ Նա 190 ավագ դպրոցում հայոց լեզվի ուսուցիչ էր և տնօրենի տեղակալ։ Դումանյանի թեկնածությունը քաղաքապետին հենց Մարգարիտա Խաչատրյանն է առաջարկել, սակայն հրաժարվում է մեկնաբանել՝ ինչո՞ւ է հենց Դումանյանն ընտրվել։  

Մեկ տարուց ավելի է, ինչ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթում հաղթող չի ընտրվում։ Ուսուցչական կազմից ասում են, որ իրենց թեկնածուն պատրաստ է  տնօրենի պաշտոնը ստանձնել։ Հանրակրթության վարչության պետի խոսքով էլ՝ մրցույթի հարցազրույցի փուլը թեկնածուները չեն հաղթահարում, և որ նման խնդիր առկա է նաև մայրաքաղաքի երկու տասնյակից ավելի դպրոցներում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան