Քննարկվել է ԱԷՄԳ-ի հետ շրջակա միջավայրի նախարարության համագործակցության ընթացքը

Լուրեր

09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
Բոլորը

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեխնիկական համագործակցության դեպարտամենտի Եվրոպայի բաժնի Հայաստանի Հանրապետության տեխնիկական համագործակցության ծրագրերի համակարգող Կարմինա Խիմենեսին՝ քննարկելու ԱԷՄԳ-ի հետ նախարարության համագործակցության ընթացքը: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

Ողջունելով տիկին Խիմենեսին, նախարարն անդրադարձել է 2022 թվականի հանդիպման օրակարգին և դրա արդյունքում արդեն իսկ կյանքի կոչված պայմանավորվածություններին․

«Մեր նախորդ հանդիպումից գրեթե երկու տարի է անցել, բայց մենք հասցրել ենք մեծ ծավալի աշխատանք կատարել։ Ձեր այցելության ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց այն մասին, որ ԱԷՄԳ-ի կողմից «Սնդիկի մոնիթորինգի կարողությունների ուժեղացումը Մինամատայի կոնվենցիայի պահանջներին համապատասխանեցնելու համար» ծրագրի շրջանակներում կտրամադրվի սնդիկի և մեթիլսնդիկի անալիզատոր և նմուշառման սարքեր:Նշված սարքերն արդեն իսկ ստացվել են 2023-2024 թվականներին և ներկայումս սպասում ենք ԱԷՄԳ-ի փորձագետների այցին, որպեսզի նրանք տեղադրեն սարքերը և իրականացնեն համապատասխան ուսուցում՝ սարքերն անխափան շահագործելու համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ կարևոր սարքավորումների ձեռքբերման հարցում Ձեր աջակցության համար»,-նշել է նախարարը։

Նախարարը նաև անդրադարձել է ոլորտը կարգավորելու նպատակով իրականացված օրենսդրական աշխատանքներին․

«Թույլ տվեք տեղեկացնել, որ այս ընթացքում ընդունվել է «Սնդիկի մասին» օրենքը, որը մինչ այդ չի եղել, որով ստեղծվել է սնդիկի կարգավորման իրավական հենք, ինչը նպաստում է սնդիկի ապօրինի շրջանառության կանխարգելմանը, սնդիկի էկոլոգիապես անվտանգ գործածությանը, մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանմանը սնդիկի և սնդիկի միացությունների վնասակար ազդեցությունից: Ինչպես նաև՝ կանոնոկարգվել են Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծման և Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանման ընթացակարգերը։

Սահմանվել է սնդիկի հավելիչով ապրանքների ցանկը, որոնց արտահանումը Հայաստանի Հանրապետությունից և ներմուծումը Հայաստանի Հանրապետություն արգելվում է։

Կարմինա Խիմենեսն իր հեթին շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության, ոլորտի կարգավորմանն ուղղված երկրի ջանքերի համար և նշել, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ շրջակա միջավայրի ոլորտում Հայաստանի Հանրապետության համագործակցությունը նախադեպային է և որպես հաջողված համագործակցության օրինակ կարող է ներկայացվել այլ երկրների։

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը կոնվենցիայի շրջանակում և դիտարկել նոր ծրագրերի ու միջոցառումների կյանքի կոչման հնարավորությունները։