Շրի Լանկան կդիմի BRICS-ին անդամակցելու համար

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Շրի Լանկան որոշել է անդամակցության հայտ ներկայացնել BRICS-ին և Նոր զարգացման բանկին։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Վիջիթա Հերաթը Կոլոմբոյում դիվանագիտական կորպուսի հետ հանդիպմանը։

«Շրի Լանկան որոշել է դիմել BRICS-ին և Նոր զարգացման բանկին միանալու համար։ Ես արդեն նամակներ եմ ուղարկել BRICS-ի անդամ երկրների իմ գործընկերներին՝ աջակցության խնդրանքով»,- ասվում է Հերաթի հայտարարության մեջ, որը հրապարակել է Շրի Լանկայի ԱԳՆ-ն։

Նախարարը նշել է, որ ո՛չ ինքը, ո՛չ նախագահը չեն կարողանա մասնակցել BRICS Outreach-ի գագաթնաժողովին, որը կկայանա Կազանում հոկտեմբերի 23-24-ը՝ կապված առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ։

«Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը կներկայացնի Շրի Լանկան և պաշտոնապես կհայտարարի մեր անդամակցության խնդրանքի մասին»,- հավելել է արտգործնախարարը։

Նա նաև նշել է, որ Շրի Լանկան BRICS-ը դիտարկում է որպես արդյունավետ գործընկերություն՝ իրականացնելու իր ձգտումները փոխշահավետ համագործակցության, խաղաղության և զարգացման համար՝ ՄԱԿ-ի կանոնադրության շրջանակում համապարփակ բազմակողմանիության ամրապնդման միջոցով:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի