Թեհրանը կարծում է, որ չպետք է անտեսել որևէ երկրի ինքնիշխանությունը․ Իրանի նախագահն ընդունել է Ադրբեջանի փոխվարչապետին

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդունել է Թեհրանում գտնվող Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին, գրում է Mehr գործակալությունը։

Հանդիպմանը Փեզեշքիանն ընդգծել է՝ Իրանը կարծում է, որ չպետք է անտեսել որևէ երկրի ինքնիշխանությունը՝ հավելելով, որ օտարերկրացիների ներկայությունը ձեռնտու չէ այս տարածաշրջանի երկրներին։ Նա ասել է, որ համատեղ աշխատելով՝ տարածաշրջանի պետությունները կարող են լուծել իրենց հարցերը։

«Մենք ողջունում ենք բոլոր այն նախագծերը, որոնք ավելի կզարգացնեն հարաբերություններն իսլամական երկրների միջև»,- նշել է Փեզեշքիանը։

Նա կոչ է արել արագացնել Թեհրանի և Բաքվի միջև համաձայնությունների իրականացումը և հավելել․ «Մենք ողջունում ենք երկու երկրների միջև երկաթուղային և ճանապարհային երթուղիների ստեղծումը, ինչպես նաև ցանկանում ենք շարունակել և ընդլայնել համագործակցությունը էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներում, և մենք հավատարիմ ենք այն ամենին, ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ոլորտներում»:

Մուստաֆաևն իր հերթին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունից նա հայտարարել է, որ Բաքուն ձգտում է ընդլայնել հարաբերություններն Իրանի հետ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության, էներգակիրների փոխանակման, մշակույթի, տարանցման, անվտանգության ու պաշտպանության ոլորտներում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի