ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ ՌԴ-ին ռազմական օգնություն տրամադրելու համար

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

ԵՄ Խորհուրդը երկուշաբթի հավանություն է տվել Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնմանը՝ Ռուսաստանի հետ ենթադրյալ ռազմական համագործակցության համար։ Ցանկում ավելացվել է յոթ անհատ և յոթ կազմակերպություն, ասվում է Խորհրդի հայտարարության մեջ:

Ըստ փաստաթղթի՝ ԵՄ Խորհուրդն այսօր հաստատել է սահմանափակող միջոցներ յոթ ֆիզիկական և յոթ իրավաբանական անձանց նկատմամբ՝ կապված Իրանի կողմից Ռուսաստան հրթիռների և անօդաչու թռչող սարքերի փոխանցման հետ։

Հայտարարության մեջ ԵՄ Խորհուրդը բացատրել է, որ սահմանափակումները, մասնավորապես, կիրառվել են երեք ավիաընկերությունների՝ Saha Airlines-ի, Mahan Air-ի և Iran Air-ի, ինչպես նաև պաշտպանության փոխնախարար Սեյեդ Գալանդարիի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչների նկատմամբ:

Պատժամիջոցներն ուժի մեջ են մտնում անմիջապես։ Այդ անձանց արգելվում է մուտք գործել ԵՄ տարածք, և նրանց ակտիվները ենթակա են արգելափակման։ Ընկերություններին սպառնում է ակտիվների արգելափակում. եվրոպական բիզնեսին արգելված է ցանկացած շփում նրանց հետ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի