Խորհրդավոր ԱԹՍ-ներ են սկսել թռել ԱՄՆ-ի միջուկային օբյեկտների ու ավիաբազաների վրայով․ WP

Լուրեր

08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
Բոլորը

Վերջին մեկ տարում անօդաչու թռչող սարքերի «առեղծվածային» թռիչքներ են գրանցվել ԱՄՆ ռազմաօդային բազաների և միջուկային օբյեկտների երկնքում, The Wall Street Journal-ին հայտնել են ռազմական պաշտոնյաները:

ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Մարկ Քելլին ասել է, որ 2023 թվականի դեկտեմբերին 17 գիշեր շարունակ ինքն ու մյուս սպաները հետևել են, թե ինչպես են անօդաչու սարքերը խախտել Վիրջինիայի ափին գտնվող Լենգլի ռազմաօդային բազայի օդային տարածքը, որտեղ գտնվում են աշխարհի ամենաառաջադեմ կործանիչները՝ F-22 Raptor-ները։

Քելլիի խոսքով՝ դրոնների «շոուն» սկսվել է մայրամուտից շուրջ մեկ ժամ անց։ Մոտավորապես 6 մետր երկարությամբ անօդաչու թռչող սարքերը հաջորդել են մեկը մյուսին և թռել ավիաբազայի վրայով 900-ից 1200 մետր բարձրության վրա՝ ժամում ավելի քան 160 կմ արագությամբ։

Միևնույն ժամանակ, անօդաչուները Չեզապիքի ծովածոցով հարավ են թռել՝ դեպի Նորֆոլք, որտեղ գտնվում է աշխարհի ամենամեծ ծովային նավահանգիստը, ինչպես նաև ԱՄՆ Navy SEAL Team Six հատուկ նշանակության ուժերի բազան։ Զինվորականներին չի հաջողվել պարզել՝ արդյո՞ք ԱԹՍ-ները պատկանում են «տեսանկարահանման հմուտ սիրահարների, թե թշնամական ուժերի», քանի որ գիշերային երկնքում դրանց հնարավոր չի հետևել:

Այս միջադեպերից մի քանի ամիս առաջ՝ 2023 թվականի հոկտեմբերին, հինգ անօդաչու թռչող սարք մի քանի օրվա ընթացքում թռել է Նևադայում գտնվող Էներգետիկայի դեպարտամենտի միջուկային օբյեկտի վրայով: Թե կոնկրետ ով և ինչ նպատակով է իրականացրել այս թռիչքները, նույնպես առեղծված է մնացել ամերիկյան իշխանությունների համար։

ԱՄՆ դաշնային օրենքն արգելում է անօդաչու թռչող սարքեր խոցել ռազմակայանների մոտ, եթե դրանք անմիջական վտանգ չեն ներկայացնում։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի