Երևանի քաղաքապետարանը էլեկտրաշչակներ կնվիրաբերի Տավուշի մարզին, որոնք Երևանում չեն ապահովում անհրաժեշտ ձայնածածկույթ

Լուրեր

08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
Բոլորը

Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է համայնքի սեփականություն համարվող թվով 85 էլեկտրաշչակներ նվիրաբերել Տավուշի մարզի Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան և Բերդ խոշորացված համայնքներին բնակչության ազդարարման համակարգը բարելավելու նպատակով։ Որոշման նախագիծն ընդգրկված է ավագանու հերթական նիստի օրակարգում, չզեկուցվող է։

Էլեկտրաշչակների ընդհանուր արժեքը կազմում է 11,927,917.20 հազար դրամ։ Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ շչակները Երևանում չեն ապահովում անհրաժեշտ ձայնածածկույթ։

«Որոշման ընդունումը պայմանավորված է 2020 թվականի պատերազմի ընթացքում Երևանի քաղաքապետարանը հրատապության կարգով գնել է թվով 100 Ս-40 տիպի էլեկտրաշչակ: Գնված էլեկտրաշչակները իրենց տեխնիկական տվյալներով համապատասխանել են գնման հայտում ներկայացված պահանջներին, սակայն հաշվի չեն առնվել էլեկտրաշչակների աշխատանքային հնարավորությունները քաղաքային պայմաններում, ինչի հետևանքով գնված շչակները չեն ապահովել անհրաժեշտ ձայնածածկույթ։ 2024 թվականին Երևանի քաղաքապետարանը գնել և փոխարինել է վերոնշյալ 100 էլեկտրաշչակները նորերով, որոնք ապահովում են անհրաժեշտ ձայնածածկույթ»,- նշված է հիմնավորման մեջ։

Նախագիծը ավագանու նիստի ընթացքում չի քննարկվի, քանի որ չզեկուցվող է։

Արփի Հակոբյան