«Հըզբոլլահ»-ը ԱԹՍ-ներով գրոհել է իսրայելական բազան․ չորս զինվոր է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի հյուսիսում գտնվող ռազմաբազային անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով չորս իսրայելցի զինվոր է զոհվել, ևս 60-ը վիրավորվել է։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են զինվորականները:

Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ յոթ զինվոր լրջորեն վիրավորվել է բազայի վրա հարձակման հետևանքով, որը գտնվում է Հայֆայից հարավ գտնվող Բենիամին Գիվատ Ադա գյուղում։

Magen David Adom (MDA) բժշկական ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ հարձակման հետևանքով վիրավորվել է 61 մարդ։ 37-ը շտապօգնության մեքենաներով և ուղղաթիռով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ը։ Խմբավորման մամուլի ծառայությունը հայտարարել է, որ  հարվածը հասցվել է՝ ի պատասխան հինգշաբթի հարավային Լիբանանում և Բեյրութում Իսրայելի հարձակումների։ Խմբավորման տեղեկացմամբ՝ բազան հարձակման է ենթարկվել «անօդաչու թռչող սարքերի խմբի կողմից»։

Դատելով դեպքի վայրից հրապարակված կադրերից՝ զինծառայողները հարվածի պահին եղել են ճաշարանում։ Սոցցանցերում շրջանառվող նկարներում պատկերված է դատարկ ճաշարանը՝ տանիքին անցքով:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի