Պուտինն առաջին անգամ հանդիպել է Իրանի նորընտիր նախագահին

Լուրեր

08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մեկնարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի բանակցությունները։ Սա նրանց առաջին դեմ առ դեմ հանդիպումն է այն բանից հետո, երբ Փեզեշքիանը հուլիսին ստանձնել է երկրի ղեկավարումը, փոխանցում է Korrespondent-ը։

Ռուսական կողմից բանակցություններին մասնակցում են փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը և փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Մենք ակտիվորեն համագործակցում ենք միջազգային ասպարեզում, և մեր գնահատականներն աշխարհի ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ հաճախ շատ մոտ են»,- ասել է Վլադիմիր Պուտինը Մասուդ Փեզեշքիան հետ հանդիպմանը։

Աշխաբադում «Ժամանակների և քաղաքակրթությունների փոխհարաբերությունները» ֆորումի շրջանակում Պուտինը զրուցել է նաև Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի հետ։

«Նրանք պաշտոնական այցեր կատարելու փոխադարձ հրավերներով են փոխանակվել, համապատասխանաբար, Ռուսաստան և Պակիստան այցելելու համար»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Դրանից հետո Պուտինը զրուցել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ։ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ Պուտինն ասել է, որ մեկ շաբաթից ակնկալում է երկկողմ հանդիպում ունենալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Կազանում՝ BRICS-ի գագաթնաժողովի շրջանակում։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի