Մարտունիում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչներին
Քաղաքականություն
11.10.2024 | 12:25ՀՀ-ում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչներին։ Այս մասին X-ում հայտնում է ԵՄ առաքելությունը։
«Ուրախ էինք այսօր Մարտունիում հյուրընկալել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան և Պետքարտուղարության պատվիրակությանը։ EUMA-ի դիտորդներն արժեքավոր տեղեկություններ են տվել վերջին զարգացումների և տեղում մեր ընթացիկ աշխատանքի վերաբերյալ»,- ասվում է գրառման մեջ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի