Հյուսիսային Կորեան միջուկային սուզանավ է կառուցում․ Հարավային Կորեայի հետախուզություն

Լուրեր

07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրորդ Էմմա Պողոսյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
Բոլորը

Հյուսիսային Կորեան (ԿԺԴՀ), հավանաբար, սկսել է նոր սուզանավ կառուցել։ Այն կաշխատի միջուկային վառելիքով։ Այս մասին հայտնում է War Zone-ը՝ վկայակոչելով հարավկորեական հետախուզությանը։

Հարավային Կորեայի ռազմական հետախուզության գործակալության զեկույցում նշվում է, որ շինարարական նախագիծը գտնվում է վաղ փուլում: Նավը, հավանաբար, կառուցվում է Պոնգդա սուզանավերի գործարանում: Պարբերականի տվյալներով՝ այն զգալիորեն ավելի մեծ կլինի, քան նախկինում Հյուսիսային Կորեայի հավաքածները, սակայն դրա ստույգ չափսերն ու այլ մանրամասներ հայտնի կդառնան ավելի ուշ։

«Հարավային Կորեայի զինվորականների եզրակացությունը, որ նոր սուզանավը կարող է միջուկային լինել, հիմնված է, հավանաբար, դրա չափերի վրա, քանի որ դեռևս չկա հանրային ապացույց, որ Հյուսիսային Կորեան ստեղծել է համապատասխան միջուկային ռեակտոր նման սուզանավի համար: Այնուամենայնիվ, Փհենյանի ղեկավարությունը հայտարարություններ արել է, որ նախատեսում է միջուկային էներգիայով սուզանավ կառուցել»,- գրում է The War Zone-ը։

Հայտնի է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը դեռևս 2021 թվականի հունվարին հայտարարել էր, որ «նոր միջուկային սուզանավի նախագծումն ուսումնասիրվել է և գտնվում է վերջնական ստուգման փուլում»։ Նա նաև ընդգծել է, որ արդեն ավարտվել են տարբեր տեսակի զենքերի ու սենսորների նախագծման աշխատանքները։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի