Իրանը սպառնում է հարվածել Մերձավոր Արևելքում ԱՄՆ դաշնակիցներին, եթե հարձակման ենթարկվի. WSJ

Լուրեր

08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Իրանի իշխանությունները գաղտնի դիվանագիտական ուղիներով սպառնացել են հարվածել ԱՄՆ դաշնակիցներին Մերձավոր Արևելքում, եթե նրանց տարածքը կամ օդային տարածքն օգտագործվի Իրանի վրա հարձակվելու համար, գրում է The Wall Street Journal-ը (WSJ):

Թեհրանը նախազգուշացումներ է ուղարկել Հորդանանին, ԱՄԷ-ին, Սաուդյան Արաբիային և Կատարին։ Այս բոլոր երկրները, ըստ WSJ-ի, արդեն տեղեկացրել են Վաշինգտոնին, որ իրենք չեն ցանկանում ռազմական ենթակառուցվածք կամ օդային տարածք տրամադրել ԱՄՆ-ին և Իսրայելին՝ Իրանի վրա հարձակումների համար:

Հոկտեմբերի 1-ին Իրանն ավելի քան 180 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ դա որակելով որպես պատասխան լիբանանյան «Հըզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի սպանության։ Լրատվամիջոցները գրել են, որ Իսրայելի իշխանությունները, ի պատասխան Իրանի հարվածների, դիտարկում են նաև Թեհրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը:

Ըստ The New York Times-ի՝ Իսրայելի պատասխան հարվածի ամենահավանական թիրախը լինելու են իրանական ռազմակայանները: Թեհրանը սպառնում է ավելի կործանարար հարվածով, որը կարող է խաթարել հրեական պետության էներգետիկ ենթակառուցվածքը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի