ԱԺ պատգամավորները` աղմկահարույց գաղտնալսման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2025 | 21:40
Ոստիկանությունը ձերբակալել է Բրաունի համալսարանում կրակ բացելու մեջ կասկածվողին
14.12.2025 | 20:34
Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում
14.12.2025 | 20:28
Գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
14.12.2025 | 19:26
Մրգի խանութի սեփականատերը զինաթափել է Սիդնեյի լողափին մարդկանց վրա կրակողներից մեկին
14.12.2025 | 18:20
Թաիլանդն ու Կամբոջան շարունակում են ռազմական գործողությունները
14.12.2025 | 17:25
Իրավիճակը ճանապարհներին՝ 17։15-ի դրությամբ
14.12.2025 | 16:37
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր․ Մխիթար Հայարապետյան
14.12.2025 | 16:13
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը
14.12.2025 | 15:42
Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը
14.12.2025 | 15:17
Ուկրաինան հարվածել է Ուրյուպինսկի նավթաբազային և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին
14.12.2025 | 14:50
10 մարդ է զոհվել Սիդնեյի Բոնդի-Բիչ լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
14.12.2025 | 14:02
Մառախուղ, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2025 | 13:41
Անհայտ անձինք կրակ են բացել Ավստրալիայի լողափում
14.12.2025 | 13:28
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
14.12.2025 | 13:11
ՀՀ դրոշ՝ Սուրբ Գևորգ եկեղեցում. Արմավիրի թեմում Փաշինյանի ցանկությունը չեն անտեսել
Բոլորը

Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի երեկ հրապարակված ձայնագրությունը այսօր բուռն մեկնաբանվեց Ազգային ժողովում։ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին տեղակալ Ֆելիքս Ցոլակյանի համար հրապարակումը հակապետական քայլ էր, բայց սարսափելի ոչինչ չկա։

«Առանձնապես աշխարհը շուռ չի եկել դրանից, որ ձայնագրել են, ինչո՞ւ, որովհետև զարգանում է տեխնիկան և տեխնիկայի զարգացվածության պայմաններում հնարավոր է էդպիսի բաներ լինեն։ Եթե Մերկելի պես, Գերմանիայի պես ղեկավարին են լսում, եթե Թուրքիայի ամբողջ ուժային կառույցներին են լսում, Ֆրանսիայի պես երկրի ղեկավարին են լսել…»,- պարզաբանում է պարոն Ցոլակյանը։

Պարոն Ցոլակյանի կարծիքով ձայնագրության բովանդակությունը խնդրահարույց չէ, Արթուր Վանեցյանը արտասովոր ոչինչ չի ասել, երբ դատավորին ասում է, որ ուզես-չուզես, պիտի կայացնես Քոչարյանին կալանավորելու որոշում․ «Երբ որ խոսքը գնում է, որ հիմքեր կան, մի քանի անգամ կրկնում է ԱԱԾ ղեկավարը, ասում է՝ կան հիմքեր, փաստերը հիմնավոր են, հավաքել եք, և դրա ապացույցն էն է, որ հենց էնպես չի ասում, դա հենց էնպես ասելու բան չի, նա ասում է, որ գտեք էս ամեն ինչը, հետո նոր արեք»։

Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ցնցված է ձայնագրության հրապարակումից, իսկ դրա բովանդակությունը, որտեղ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը խոսում է դատավորի հետ իր շփումների մասին, համարում է խայտառակություն։

«Բովանդակությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանում բոլոր հավաստիացումները նոր իշխանության կողմից, որ չկա զանգովի արդարադատություն, սին են և բլեֆ։ ԱԱԾ պետն ասում ա՝ դուխով, ասում ա՝ դատավորին ասել եմ՝ ուզես-չուզես պիտի կալանավորես, սա միջամտությո՞ւն է, թե՞ միջամտություն չէ, ո՞ր օրենքով ա դատավորը զանգում ԱԱԾ պետին, ո՞ր օրենքով ա ԱԱԾ պետը ցուցում տալիս դատավորին, ո՞ր օրենքով ա ՀՔԾ պետը զեկուցում ԱԱԾ պետին՝ Խաչատուրովն եկավ, երկու օր նստցնենք, կխելոքանա ցուցմունք կտա»,- դժգոհում է ԱԺ փոխնախագահը։

Պարոն Շարմազանովի մոտ այդ բովանդակությունը բազմաթիվ հարցեր է առաջացրել, հատկապես այն, որ գաղտնալսվում է Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը։ «Մենք հիմա քննարկում ենք Քննիչ հանձնաժողով ստեղծենք Ազգային ժողովում, որը կքննարկի երկու հարցն էլ՝ և գաղտնալսման հարցը՝ ով է գաղտնալսել, սա իրոք ԱԱԾ խնդիր է, բայց որը ոչ պակաս կարևոր է, ավելի կարևոր, բովանդակությունը»,- տեղեկացնում է պարոն Շարմազանովը։

«Ելք»-ական պատգամավոր Ալեն Սիմոնյանը ձայնագրության հրապարակումը համարում է փոքրիկ ահաբեկչություն Հայաստանի Հանրապետության հանդեպ, սակայն բովանդակության մասով, երբ Արթուր Վանեցյանը խոսում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորին ուղղված ցուցումների մասին, հանգիստ է։ «Մենք ասել ենք, չէ՞, դրա մասին, որ դատավորները այն համակարգը, որ դրել է տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ գործել է այնպես, ինչպես որ մենք ասում ենք՝ զանգել են տարբեր մարդկանց, հայտնի մարդկանց և ցուցումներ ստացել»,- վստահեցնում է իշխանության կուսակցության ներկայացուցիչը։

Նա հասկանում է, թե ինչու է դատավորը զանգել Արթուր Վանեցյանին և փորձել հասկանալ, թե ինչպես վարվի Ռոբերտ Քոչարյանի գործի հետ: «Այսինքն, եթե նույնիսկ օրենքով գալիս է, որ, ենթադրենք, երկրորդ նախագահը, երրորդ նախագահը պետք է պատասխանատվության ենթարկվեն, նրանք վախենում են դա անել, որովհետև նրանք չգիտեն, թե իրավիճակն ինչպես կարող է փոխվել»,- ասում է Ալեն Սիմոնյանը։

Պատգամավորը վստահեցնում է, որ նոր իշխանությունը երբեք չի զանգելու դատավորներին․ եթե զանգեր, շատերը հիմա ազատության մեջ չէին լինի․ «Եթե մենք զանգովի արդարադատություն իրականացնեինք, դահլիճի կեսը հիմա այստեղ նստած չէր լինի, և այն մարդիկ, որ ազատության մեջ են, ազատության մեջ չէին լինի»։

Իսկ Նաիրա Զոհրաբյանին մտահոգիչ է թվում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը ծառայեցնելը հեղափոխության գործին։ Նա ակնարկում է վարչապետի երեկվա ելույթը Դավիթաշենում: «Եթե մասնակցում ենք հեղափոխության երկրորդ էտապին, ուրեմն պիտի «Երևանի ավագանու ընտրություններ» վերնագիրը դնենք մի կողմ, ասել, որ, սիրելիներս, մենք մրցում ենք, թե ով է ավելի հեղափոխական, բոլորս հագնենք կամուֆլյաժներ և գնանք հեղափոխության ինչ-որ մի փուլ, հասկանալի չէ, թե ինչ փուլ, հասկանալի չէ, թե ում դեմ, որովհետև ես չգիտեմ, թե ովքեր են այդ սևերը»,- ասում է տիկին Զոհրաբյանը։

Նա կոչ է անում Մարտի 1-ի իրավական գործընթացը թողնել իրավապահներին և քարոզարշավի օրերին խոսել միայն Երևանի խնդիրներից։

Մհեր Արշակյան