Ուկրաինան կարող է առաջին անգամ ունենալ ամերիկյան հրթիռներ, որոնք կարող են Մոսկվա հասնել

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հոկտեմբերի սկզբին Եվրոպայի ամերիկյան ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Քրիստոֆեր Կավոլին Կոնգրեսին էր ներկայացրել այն սպառազինությունների ցանկը, որն անհրաժեշտ է Ուկրաինային պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Ըստ CNN-ի աղբյուրների՝ ցուցակում ներառված են Joint Air-to-Surface Standoff Missiles (JASSM) հեռահար թևավոր հրթիռները և Link 16 համակարգը, որն օգտագործվում է Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի կողմից մարտական համակարգերի միջև հաղորդակցությունը պահպանելու համար, ներառյալ օդային և հակահրթիռային պաշտպանության վերահսկումը:

JASSM-ի (AGM-158A) հին մոդիֆիկացիաներն ունեն մինչև 370 կիլոմետր թռիչքի հեռահարություն, իսկ նորացված տարբերակը՝ AGM-158B (JASSM-ER) ունակ է խոցել թիրախները մինչև 926 կիլոմետր հեռավորության վրա։ Եթե AGM-158B-ն մատակարարվի Ուկրաինա, Ռուսաստանի մի շարք խոշոր քաղաքներ, այդ թվում՝ Մոսկվան, կարող են հայտնվել Ուկրաինայի զինված ուժերի խոցման գոտում։

RTVI-ի հաշվարկներով՝ հարվածի տակ կարող են հայտնվել Ռուսաստանի մարզերից Աստրախանը, Բելգորոդը, Բրյանսկը, Վլադիմիրը, Վոլգոգրադը, Վոլոգդան, Վորոնեժը, Իվանովոն, Կալուգան, Կոստրոման, Կուրսկը, Լենինգրադը, Լիպեցկը, Մոսկվան, Նիժնի Նովգորոդը, Նովգորոդը, Օրյոլը, Պենզա, Պսկով, Ռոստով Ռյազանի, Սամարայի, Սարատովի, Սմոլենսկի, Տամբովի, Տվերը, Տուլան, Ուլյանովսկը, Յարոսլավլի շրջանները, Ադիգեան, Դաղստանը, Ինգուշեթիան, Կաբարդինո-Բալկարիան, Կալմիկիան, Կարաչայ-Չերքեզիան, Մարի Էլը, Մորդովիան, Հյուսիսային Օսիան, Թաթարստանը, Չեչնիան, Չուվաշիայ հանրապետությունները, Կրասնոդարի և Ստավրոպոլի տարածքները։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի