Կադիրովն արյան վրեժով է սպառնացել Պետդումայի երկու պատգամավորների և սենատորի նկատմամբ՝ Wildberries-ի պատճառով

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն արյան վրեժով է սպառնացել Պետդումայի պատգամավորներ Բեխան Բարախոևին, Ռիզվան Կուրբանովին, ինչպես նաև սենատոր Սուլեյման Քերիմովին։ Կադիրովը պնդում է, որ նրանք ավելի վաղ պատվիրել են իր սպանությունը Wildberries ընկերության շուրջ կոնֆլիկտի պատճառով, փոխանցում է The Moscow Times-ը։

«Նրանք ունեն իրենց բիզնեսները, և ոչ միայն խլել են այս կնոջ [Տատյանա Կիմի] բիզնեսը, այլ նույնիսկ հրամայել են սպանել ինձ»,- ասել է Կադիրովը Չեչնիայում հանրապետության անվտանգության ուժերի հետ հանդիպման ժամանակ:

Նա պնդում է նաև, որ Քերիմովը 100 մլն է առաջարկել իրեն ոչնչացնելու համար (նա չի նշել արժույթը)։

Կադիրովը հավելել է՝ արյան վրեժ է հայտարարում այդ անձանց նկատմամբ, սակայն պատրաստ է դադարեցնել այն, եթե նրանք ապացուցեն իրենց անմեղությունը և հերքեն մեղադրանքները։

Հիշեցնենք, որ Wildberries-ը հունիսի կեսերին հայտարարեց արտաքին գովազդի օպերատոր Russ-ի հետ միաձուլման մասին: Կարճ ժամանակ անց Կադիրովը հայտարարեց, որ հարթակի հիմնադիր Տատյանա Կիմի ամուսինը՝ Վլադիսլավ Բակալչուկը, օգնության խնդրանքով դիմել է իրեն՝ ընտանիքում և բիզնեսում «լուրջ խնդիրների» պատճառով։ Չեչնիայի ղեկավարի խոսքով՝ խոսքն ընկերության «լկտի ռեյդերային տիրանալու» մասին է։ Բակալչուկը պնդում էր, որ իր կինն աշխատում էր մի ընկերության հետ, որը փորձում էր «փակել բիզնեսը» միաձուլման անվան տակ:

Ի պատասխան՝ Կիմը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին և ընդգծել, որ Russ-ի հետ միաձուլումը նախապես համաձայնեցված է եղել նրա հետ։ Տատյանա Կիմը նաև նշել է, որ Վլադիսլավ Բակալչուկին պատկանում է Wildberries-ի բաժնետոմսերի միայն 1%-ը, և նա չի մասնակցում ընկերության կառավարմանը։ Հոկտեմբերի 1-ին Տատյանա Կիմը հաստատել է գործարքի ավարտը, որի արդյունքում նրա կարողությունը գրեթե կրկնակի կրճատվել է՝ 7,9 միլիարդ դոլարից հասնելով 4,1 միլիարդ դոլարի։

Forbes-ի աղբյուրների համաձայն՝ Տատյանա Կիմը համաձայնել է միաձուլվել Russ-ի հետ 2024 թվականի հունվարին Wildberries պահեստում բռնկված հրդեհից հետո՝ վախենալով իշխանությունների հետ խնդիրներից։ Ռուսաստանի ներկայացուցիչները, իբր, օգնել են լուծել այս հարցը «ամենաբարձր մակարդակով»՝ բիզնեսում մասնաբաժնի դիմաց:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի