ԱՄՆ-ը կարծում է, որ Ուկրաինայի ԶՈՒ-ն կկարողանա ամիսներ շարունակ պահել Կուրսկի տարածքները. Bloomberg

Լուրեր

08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
Բոլորը

ԱՄՆ-ի գնահատականներով՝ ուկրաինական բանակն ի վիճակի է մի քանի ամիս շարունակ, եթե ոչ ավելի երկար, իր վերահսկողության տակ պահել ՌԴ Կուրսկի շրջանում գրաված տարածքները։ Այս մասին հայտնում է  Bloomberg-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Ըստ Վաշինգտոնի՝ ուկրաինական զորքերը շուրջ մեկ ամիս տևած պակասուրդից հետո սկսել են ավելի կայուն հրետանային արկեր ստանալ:

Bloomberg-ը նշում է, որ ավելի կայուն մատակարարումը մասամբ պայմանավորված է դաշնակիցների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Չեխիայի ջանքերով։ Գործակալության աղբյուրները Վաշինգտոնում հայտնել են, որ Ուկրաինան փորձում է որոշել, թե ինչպես պաշտպանվել ձմռանը, և սկսել է պլանավորել հաջորդ տարին:

Կուրսկի շրջանում մարտերը շարունակվում են օգոստոսի սկզբից։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի