Ադրբեջանը 4,7 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել ամերիկյան PR ընկերության հետ՝ COP29-ից առաջ երկրի իմիջը բարելավելու համար

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Ադրբեջանի կառավարությունը 4,7 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել ամերիկյան Teneo Strategy ընկերության հետ՝ բարելավելու երկրի հանրային իմիջը COP29-ից առաջ, որը տեղի է ունենալու նոյեմբերին Բաքվում՝ շարունակվող քաղաքական ձերբակալությունների և ազատ լրատվամիջոցների դեմ ճնշումների ֆոնին:

Պայմանագրի մանրամասները բացահայտել է ԱՄՆ-ում գործող Quincy Institute for Responsible Statecraft-ի առցանց ամսագրի՝ Responsible Statecraft-ի կողմից, գրում է ադրբեջանական ընդդիմադիր Mikroskop media-ն։

Օտարերկրյա գործակալների գրանցման օրենքի (FARA) համաձայն՝ Teneo Strategyի-ին վարձվել է COP29 օպերացիոն ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Նարմին Ջարչալովայի կողմից՝ կատարելու հետևյալ առաջադրանքները. ստեղծել հաղորդակցությունների գործառույթ COP29-ի համար; նարատիվներ զարգացնել; պլանավորել հաղորդակցության և ներգրավման արշավները; կառավարել հասարակայնության հետ կապերի հետ կապված խնդիրները; նպաստել կազմակերպչական զարգացմանը; կառուցել լրատվամիջոցների հետ հարաբերություններ; իրականացնել մեդիա դասընթացներ; իրականացնել հարցումներ և հետազոտություններ։

Նշվում է, որ Շուշիում 2-րդ Գլոբալ մեդիա ֆորումի ընթացքում ընկերությունը շքեղ ընթրիք է կազմակերպել «Ղարաբաղ» 5 աստղանի հյուրանոցի ռեստորանում երեք լրագրողների համար: Հաջորդ առավոտյան The Pakistan Daily-ում հրապարակվել է մի հոդված, որը գովաբանում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի լիակատար վերահսկողությունը։ Հեղինակը՝ Համզա Ազհար Սալամը, շարունակել է նախագահ Իլհամ Ալիևի մասին թվիթերի շարքը՝ X-ում թվարկելով ինը դրական հատկություններ։ Այդ գրառումից հետո CBC Ադրբեջանի կողմից տարածվել է ռեպորտաժ, որը ներառում է հարցազրույց լրագրողի հետ։

Բացի այդ, Teneo Strategy-ն շուրջ 500 անգամ կապ է հաստատել 88 լրատվամիջոցների 144 լրագրողների հետ՝ առաջ մղելու Ադրբեջանի COP29-ի օրակարգը, որը ներառում է միջոցառումը որպես խաղաղության նախաձեռնություն ներկայացնելը:

Ըստ Responsible Statecraft-ի՝ Teneo-ի հինգ ղեկավարներ ներկայում գտնվում են Բաքվում, որոնց թռիչքների և բնակեցման համար արդեն ծախսվել է 350,000 դոլար։ ԱՄՆ պաշտոնյաները նույնպես շահել են Ադրբեջանի «առատաձեռնությունից»:

Մայիսին ԱՄՆ Մեյն նահանգի օրենսդիրներն 9 օր անցկացրել են Ադրբեջանում, նրանց ճանապարհածախսը, սնունդը և կացարանն ապահովվել է Ադրբեջանի Սփյուռքի հետ աշխատանքի պետական ​​կոմիտեի կողմից: Նրանց երթուղու մի մասը ներառել է երկօրյա ճեպազրույց Ղարաբաղում՝ «օկուպացիայից ազատագրման» թեմայով:

Ըստ հրապարակման՝ Teneo Strategy-ն հարմար ընկերություն է իմիջը COP29-ից առաջ մաքրելու համար, որը հյուրընկալելու է  Ադրբեջանը: Ընկերությունը նախկինում աշխատել է Արաբական Միացյալ Էմիրությունների հետ՝ օգնելու վերականգնել իր խաթարված իմիջը COP28-ից առաջ՝ մարդու իրավունքների և շրջակա միջավայրի ոտնահարման վերաբերյալ քննադատությունից հետո: Teneo-ի հետ պայմանագիրը կնքվել է վերջին պահին, որի աշխատանքի դիմաց ընկերությունը վաստակել է 1,5 մլն դոլար։

Բաքու կատարած մամուլի շրջագայության ժամանակ ընկերության ներկայացուցիչները հանդիպել են Arab Gulf Business Insight-ի (AGBI) գլխավոր խմբագիր Ֆրենկ Քեյնի հետ: Այս հանդիպումից հետո Քեյնն ասել է, որ COP29-ի կազմակերպիչները պետք է պատրաստ լինեն աննախադեպ անտեղյակության և նախապաշարմունքների՝ նշելով. «Նրանք կհարձակվեն ձեզ վրա ենթադրյալ կոռուպցիայի, մարդու իրավունքների և աշխարհաքաղաքականության պատճառով՝ ադրբեջանական ագրեսիայի առասպելով»։

Երեք օր անց հնդկական The Hindu ազդեցիկ պարբերականը հրապարակել է հոդված «Կլիմայի համաժողով նոյեմբերին՝ ընդգծելու «խաղաղությունը» և «հրադադարը»» վերնագրով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի