Աշխարհի առաջատար բանկերի, ֆինանսական հաստատությունների ղեկավարներ չեն մասնակցի Բաքվում կայանալիք COP29-ին․ FT

Լուրեր

07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենալ․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Bank of America-ի, BlackRock-ի, Standard Chartered-ի և Deutsche Bank-ի ղեկավարներն այն հայտնի ֆինանսիստներից են, որոնք, ըստ կանխատեսման, բաց կթողնեն այս տարվա ՄԱԿ-ի COP29 կլիմայական գագաթնաժողովը, քանի որ բիզնեսի ակնկալիքները նվազել են կլիմայի վերաբերյալ աշխարհի ամենակարևոր բանակցություններից, գրում է Financial Times-ը։

Նոյեմբերին Բաքվում կայանալիք երկշաբաթյա գագաթնաժողովը կազմակերպիչներն անվանել են «COP ֆինանսական համաժողով», որտեղ շուրջ 200 երկրներ քննարկելու են նոր համաշխարհային ֆինանսական նպատակը՝ աջակցելու զարգացող երկրներին, որոնք տառապում են կլիմայի փոփոխության ազդեցությունից:

Մի շարք առաջատար բանկերի, ակտիվների կառավարման և ապահովագրական ընլերությունների ղեկավարներ բացակայելու են միջոցառումից, որը տեղի է ունենալու ԱՄՆ նախագահական ընտրություններից ընդամենը հինգ օր անց՝ անորոշություն ստեղծելով աշխարհի ամենամեծ տնտեսության ղեկավարության վերաբերյալ: Դոնալդ Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին դուրս բերել Փարիզի համաձայնագրից, եթե հաղթի ընտրություններում, ինչպես դա արել էր 2016 թվականին։

Ֆինանսական ղեկավարները նշել են «դժվար լոգիստիկան» և հաճախորդների հետ կապվելու ավելի քիչ հնարավորությունները, քան անցյալ տարի Դուբայում COP28-ի ժամանակ էր։

Նրանցից մեկն էլ, որը դեռևս մտածում է համաժողովին մասնակցության շուրջ, ասել է․ «Դուք գնում եք խնջույքի միայն այն դեպքում, եթե բոլորը գնում են»:

Ոմանք նաև նշել են, որ մտադիր են հաջորդ տարի մասնակցել Բրազիլիայի COP30-ին՝ պնդելով, որ այս տարին «տեխնիկական COP» է, որն ավելի քիչ հարմար է բիզնեսի համար:

Բանկային, ակտիվների կառավարման և ապահովագրության ոլորտի ղեկավարները խթանել էին COP28-ի հաճախելիությունը՝ այն դարձնելով ամենամեծ կլիմայական համաժողովը՝ 65,000 հիմնական մասնակիցներով։

Բաքվում նախատեսված COP29-ի կազմակերպիչները վերջերս կայացած ճեպազրույցում ասել են, թե ակնկալում են, որ ներկաների ընդհանուր թիվը կլինի նախորդ երեք գագաթնաժողովների միջինը, որոնք տեղի են ունեցել, համապատասխանաբար, Գլազգոյում, Շարմ էլ-Շեյխում և Դուբայում: Մասնակիցների թիվը գնահատվում է շուրջ 50,000։

BlackRock-ի ղեկավար Լարի Ֆինկքը, որը մասնակցել է Գլազգոյի և Դուբայի գագաթնաժողովներին, բայց բաց թողել է COP27-ը, հավանաբար, չի մասնակցի COP29-ին, ինչպես նաև Standard Chartered-ի ղեկավար Բիլ Ուինթերսը։ Այս մասին լրատվամիջոցին ասել են նրանց ծրագրերին ծանոթ աղբյուրները։

ING-ի գործադիր տնօրեն Սթիվեն վան Ռայսվեյկը, BofA-ի ղեկավար Բրայան Մոյնիհանը և Deutsche Bank-ի ղեկավար Քրիստիան Սևինգը նույնպես չեն մասնակցելու։ HSBC-ն հայտնել է, որ իր պատվիրակության հարցով դեռ որոշում չկա։

Lloyd’s of London-ի ո՛չ գործադիր տնօրենը, ո՛չ ղեկավարը չեն պատրաստվում մասնակցել COP29-ին, մինչդեռ դրա գործադիր տնօրեն Ջոն Նիլը նախորդ գագաթնաժողովների ականավոր մասնակիցն է եղել: Մյուսներն էլ ասել են, որ իրենք կենտրոնանում են կլիմայի հետ կապված տարբեր իրադարձությունների վրա, ինչպիսիք են ՄԱԿ-ի Կենսաբազմազանության COP16 համաժողովը Կոլումբիայում այս ամսվա վերջին, կամ էլ սեպտեմբերին Նյու Յորքում մասնակցել են Կլիմայի շաբաթին:

Մի քանի ֆինանսական հաստատություններ ասել են, որ իրենց կայունության պատասխանատուները և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ կմասնակցեն COP29-ին: Միևնույն ժամանակ, գիտնականները, շահույթ չհետապնդող և այլ կազմակերպություններ բողոքում են, որ միջոցառման համար անցագրերն այս տարի դժվար է ստանալ։

Նշվում է, որ Ադրբեջանի կողմից ամենամյա ժողովի հյուրընկալումը քննության է ենթարկվել այն բանից հետո, երբ անցյալ տարի այն ռոտացիոն կարգով ընտրվել է Արևելյան Եվրոպայի երկրների բլոկի կողմից: Նավթային պետությունը, որը մեծապես հենվում է նավթի և գազի արտահանման վրա, քննադատության է ենթարկվել Դուբայում հանածո վառելիքի աստիճանական դադարեցման խոստումը չկատարելու, ինչպես նաև մարդու իրավունքների ոլորտում իրավիճակի պատճառով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի