«Միլթոն» փոթորկի պատճառով Բայդենն ու Բլինքենը հետաձգել են այցը Գերմանիա՝ Ռամշտայնի գագաթնաժողովին

Լուրեր

08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հետաձգել է հոկտեմբերի 12-ին Գերմանիա այցը՝ այստեղ նախանշված Ռամշտայնի ձևաչափով գագաթնաժողովին՝ «Միլթոն» փոթորկի արձագանքման միջոցները վերահսկելու պատճառով, գրում է Current time-ը։

Բայդենից հետո պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նույնպես չեղարկել է ծրագրած այցը Գերմանիա։

Բայդենը մտադիր է «վերահսկել «Միլթոն» փոթորկին դիմակայելու նախապատրաստական աշխատանքները և միջոցների ձեռնարկումը՝ ի հավելումն երկրի հարավ-արևելքում «Հելեն» փոթորկի հետևանքների վերացման ուղղությամբ շարունակվող գործողությունների»։

Սպասվում էր, որ Բայդենը գլխավորելու է «Ռամշտայնի» գագաթնաժողովը։ Սա Ուկրաինային զենք մատակարարող երկրներիի՝ բարձր մակարդակով մասնակցությամբ առաջին գագաթնաժողովը պետք է լիներ։ Նախատեսված էր նաև Բայդենի հանդիպումն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այնուհետև հոկտեմբերի 13-ից 15-ը ԱՄՆ նախագահը պետք է այցելեր Անգոլա՝ բանակցություններ վարելու իր գործընկեր Ժոաո Լոուրենսոյի հետ։

«Միլթոն» փոթորիկը հոկտեմբերի 9-ին կարող է հարվածել Տամպա ծոցին, որտեղ ավելի քան 3,3 միլիոն մարդ է ապրում: Ֆլորիդայի նահանգապետ Ռոն դե Սանտիսը նահանգի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել։

The New York Times-ը, վկայակոչելով Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությանը, գրում է, որ հարկադիր կամ խորհրդատվական տարհանման մասին ծանուցումներ են ուղարկվել ավելի քան 5,5 միլիոն մարդու։ Սա Ֆլորիդայի պատմության մեջ ամենամեծ տարհանումն է։

Գերմանիայի կառավարության ներկայացուցիչն էլ անանունության պայմանով խոսել է գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքների ընթացքի մասին։ Նշվում է, որ հանդիպումը բացվելու է կեսօրին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի ելույթներով։ Հանդիպմանը մասնակցելու են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։

Բեռլինն ակնկալում է, որ շուրջ 20  երկրների ու կառավարության ղեկավարներ են ժամանելու, իսկ Զելենսկին ներկայացնելու է իր «հաղթանակի ծրագիրը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի