ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանում խոչընդոտում է խաղաղության գործընթացին և սրում իրավիճակը Հարավային Կովկասում․ Ադրբեջանի ԳՇ պետ

Լուրեր

07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության նախարար առաջին տեղակալ, ԳՇ պետը Քերիմ Վելիևը Բաքվում գտնվող ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակի հետ հանդիպմանը բարձր է գնահատել դաշինքի հետ հարաբերությունների ներկա մակարդակը և ընդգծել փոխգործակցության զարգացման կարևորությունը։

Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրության համաձայն՝ նա նաև խոսել է Արցախյան 44-օրյա պատերազմի մասին՝ հայտարարելով, թե ռազմական ագրեսիայի ընթացքում «Ադրբեջանը պահպանել է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերն ու սկզբունքները՝ առանց թիրախավորելու խաղաղ բնակչությանը»։

Վելիևը նաև բողոքել է ՀՀ-ում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից և մի շարք երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի հետ Հայաստանի ռազմական համագործակցությունից։ Նա ասել է, թե, իբր, «Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանի տարածքում, ինչպես նաև տարածաշրջանից դուրս որոշ երկրների, մասնավորապես, Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին զինելը խոչընդոտներ են ստեղծում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար և խոչընդոտում խաղաղության գործընթացին՝ սրելով իրավիճակը Հարավային Կովկասում»։

Ուշագրավ է, որ այցի ընթացքում ՆԱՏՕ-ի պատվիրակությունն այցելել է նաև Բաքվում գտնվող «Շեհիդների պուրակ» և, այսպես կոչված, «Ռազմավարի պուրակ»։

Հավելենք, որ օրերս ՆԱՏՕ-ի պատվիրակությունն Ադամչակի գլխավորությամբ Հայաստանում էր, որի ընթացքում հանդիպում էր տեղի ունեցել ՀՀ ԶՈՒ-ի ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի հետ։ ՆԱՏՕ-ի պատվիրակությունն այցելել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի