Նեթանյահուն լիբանանցիներին տեղեկացրել է Նասրալլայի իրավահաջորդների սպանության մասին

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելական բանակը սպանել է «Հըզբոլլահ» արմատական շարժման երկարամյա առաջնորդ Հասան Նասրալլայի իրավահաջորդին, դրանից հետո՝ մյուս իրավահաջորդին։ DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հոկտեմբերի 8-ի երեկոյան Լիբանանի քաղաքացիներին ուղղված ուղերձում։

«Իսրայելն իրավունք ունի պաշտպանել ինքն իրեն: Իսրայելն իրավունք ունի հաղթելու, և դա կանի: Մենք թուլացրել ենք «Հըզբոլլահ»-ի հնարավորությունները: Մենք սպանել ենք հազարավոր ահաբեկիչների, այդ թվում՝ անձամբ Նասրալլահին, Նասրալլայի իրավահաջորդին և մյուս իրավահաջորդին»,- ասել է Նեթանյահուն լիբանանցիներին ուղղված ուղերձում։

Հասան Նասրալլան, որը ղեկավարել է «Հըզբոլլահ»-ն ավելի քան 30 տարի, սպանվել է սեպտեմբերի 27-ի երեկոյան Բեյրութի հարավային Դահիե թաղամասում գտնվող շարժման կենտրոնակայանի վրա իսրայելական ավիահարվածի արդյունքում։ Նասրալլայի իրավահաջորդը Հաշեմ Սաֆիեդդինն էր, որը նախկինում եղել է «Հըզբոլլահ»-ի գործադիր խորհրդի ղեկավարը։

«Հըզբոլլահ»-ը պաշտոնապես չի հայտնել նոր առաջնորդի անունը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի