Մահապատժի երկիր արտահանձնվելու վտանգի առաջ․ բելառուսցին ահազանգում է՝ կարող է խոշտանգման ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Վտանգ կա, որ ավելի քան 7 ամիս Հայաստանում անազատության մեջ գտնվող Բելառուսի քաղաքացի Վլադիմիր Բալանդինը, հնարավոր է, արտահանձվի։ Այս մասին ահազանգում է նրա իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ Երեկ Բալանդինն անձամբ է զանգել իր փաստաբանին և հայտնել՝ այս մասին իրեն կալանավայրում են տեղեկացրել։

Բալանդինը հայ իրավապահների կողմից ձերբակալվել է մարտի 10-ին՝ Բագրատաշենի անցակետում։ Թեև Բելառուսում նրա նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում տնտեսական հանցագործության մասին հոդվածի հատկանիշներով, սակայն պաշտպանական կողմը պնդում է՝ Բալանդինի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, քանի որ նա մասնակցել է անհնազանդության ակցիաների։

Արդեն ապրիլի 10-ին ՀՀ Գլխավոր դատախազությունը ստացել էր Բալանդինին արտահանձնելու մասին միջնորդություն, իսկ մայիսի 31-ին կայացրել հանձնումը թույլատրելու մասին որոշում՝ պատճառաբանելով, որ Բելառուսի Գլխավոր դատախազությունը տրամադրել է միջազգային պայմանագրերով նախատեսված Բալանդինի իրավունքների և ազատությունների պաշտպանության երաշխիքներ։ ՀՔԱՎ-ը, սակայն, հակադարձում է՝ չեն կարող լինել այդպիսի երաշխիքներ այս պարագայում։

Դատախազության կողմից արտահանձումը թույլատրելու որոշումը ստանալուց հետո Բալանդինի պաշտպանական խումբն այն բողոքարկել է Վերաքննիչ, ապա Վճռաբեկ դատարաններ, բայց՝ անարդյունք։ Չատինյանը դիմել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան, սակայն դեռևս որևէ պատասխան չի ստացել։

Թեև այս պահի դրությամբ կողմը պաշտոնապես չի ծանուցվել մոտալուտ արտահանձման մասին, այնուամենայնիվ, փաստաբանն ընդգծում է՝ արտահանձնելով՝ Հայաստանը կխախտի կոնվենցիայի 3-րդ հոդվածը։

Ահազանգի և բարձրաձայնված մտահոգությունների մասով Factor TV-ն դիմեց Գլխավոր դատախազություն, գերատեսչությունից, սակայն, չմեկնաբանեցին։

Անցնող տարվա ընթացքում Բելառուսի իշխանությունների կողմից հետապնդվող երեք քաղաքացու Հայաստանը քաղաքական ապաստան է տրամադրել․ ավելի վաղ նրանք հայ իրավապահների կողմից ձերբակալվել էին և արտահանձնման վտանգի առաջ կանգնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան