Ղրիմում ԱԹՍ-ի հարվածից հետո արդեն երկրորդ օրն է՝ այրվում է նավթի պահեստը․ հարյուրավոր բնակիչներ են տարհանվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ՌԴ-ի կողմից բռնակցված Ղրիմում գտնվող Թեոդոսիայում ԱԹՍ-ի հարվածից հետո երկրորդ օրն է՝ այրվում է նավթի պահեստը, ավելի քան 1000 մարդ տարհանվել է։ Այս մասին հայտնել է ՌԴ-ի կողմից նշանակված Թեոդոսիայի վարչակազմի ղեկավար Իգոր Տկաչենկոն։

Նրա խոսքով՝ 1047 մարդ, ովքեր բնակվում են Չեռնոմորսկայա ամբարտակի և Կամիշիի մերձակայքում, ուղարկվել են ժամանակավոր տեղավորման կենտրոններ։ Բժիշկների կողմից հետազոտվելուց հետո մարդկանց տեղավորել են քաղաքի հյուրանոցներում և հանգստյան տներում։

Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։

«Ազատություն» ռադիոկայանի լրագրողներն ուսումնասիրել են արբանյակային պատկերները և եկել եզրակացության, որ նավթի պահեստի տարածքում 2022 թվականի աշնանից տեղադրվել է Պանցիր-С1 հակաօդային պաշտպանության համակարգը, ինչը, ըստ երևույթին, չի կարողացել օգնել հետ մղել հարձակումը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի