Բաքուն անհանգստացած է ՀՀ-Ադրբեջան սահմանին ԵՄ առաքելության դիտարկումներից

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Վերջին օրերին Ադրբեջանի իշխանամերձ լրատվամիջոցները կրկին ակտիվացրել են ՀՀ-ում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեության դեմ քարոզչական արշավը։ Մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցներն դժգոհություն են արտահայտում Հայաստան-Ադրբեջան սահմանին դիտարկումների կապակցությամբ, որը ԵՄ առաքելության հիմնական գործառույթն է՝ դրանք որակելով իբրև «սադրանք»։

Ադրբեջանական իշխանամերձ ԶԼՄ-ները կադրեր են հրապարակել, թե ինչպես այսօր ժամը 13։10-ի սահմաններում ԵՄ դիտորդները հայկական բանակի զինծառայողների ուղեկցությամբ ԵՄ-ին պատկանող Toyota մակնիշի երկու ավտոմեքենաներով պարեկություն են իրականացնում Կոռնիձոր գյուղի մոտակայքում գտնվող ճանապարհին։

Նշվում է, որ չորս դիտորդներ ու չորս հայ զինծառայողներ դիտարկում են իրականացրել Լաչինի միջանցքի ուղղությամբ։

Նախօրեին էլ ադրբեջանական լրատվամիջոցները մեկ այլ տեսանյութ էին հրապարակել, թե ինչպես ԵՄ առաքելության 8 դիտորդներն ու զինվորականները Գորիսի հատվածում պարեկություն են իրականացնում սահմանին՝ դիտարկելով ադրբեջանական կողմը։ Այս ամենը ներկայացվում է, իբր, «ԵՄ-ն և Հայաստանն Ադրբեջանի դեմ սադրանքներ են նախապատրաստում»։

Ըստ ամենայնի, Բաքվի այս նյարդային արձագանքը պայմանավորված է նրանով, որ ՀՀ-ի դեմ իր իսկ կողմից նախապատրաստվող հերթական սադրանքներն ու ադրբեջանական զինուժի տեղաշարժը ԵՄ դիտորդների վերահսկողության ներքո են։

Էմմա Չոբանյան