Մոսկվայում եռակողմ հանդիպում չի նախատեսվում․ ՌԴ նախագահի օգնական
Քաղաքականություն
08.10.2024 | 13:36Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը դեռևս չեն նախատեսում եռակողմ հանդիպում անցկացնել Բաքվի ու Երևանի միջև հակամարտության կարգավորման հարցով։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ոչ, եռակողմ հանդիպման մասով չեն պայմանավորվել։ Եղել է նման գաղափար, սակայն ինչ-որ մեկի կողմից այն չի աջակցվել»,- ասել է Ուշակովը։
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Ռուսաստանը դեմ չի եղել այս ձևաչափին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի