Ադրբեջանի նորընտիր Մեջլիսում Ֆրանսիայի հետ միջխորհրդարանական հարաբերությունների աշխատանքային խումբ չի ստեղծվել

Լուրեր

09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
Բոլորը

Ադրբեջանի նորընտիր Միլլի Մեջլիսը, որը ձևավորվել է սեպտեմբերի 1-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում, Ֆրանսիայի հետ միջխորհրդարանական հարաբերությունների աշխատանքային խումբ չի ստեղծել, գրում են տեղական լրատվամիջոցները։

Նշվում է, որ այսօր Միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացվել «Ադրբեջանի Միլլի Մեջլիսի միջխորհրդարանական հարաբերությունների աշխատանքային խմբերի ղեկավարների ընտրության մասին» որոշման նախագիծը։

Ֆրանսիայի հետ միջխորհրդարանական հարաբերությունների աշխատանքային խումբ ստեղծելու հարցը ներառված չէ որոշման նախագծում, որն առաջարկվում է ներկայացնել խորհրդարանի այսօրվա լիագումար նիստին։

Հարկ է նկատել, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունների աշխատանքային խումբը վերջին նիստում դադարեցրել էր գործունեությունը։

Հավելենք, որ Փարիզի հետ լարված հարաբերությունների ֆոնին Բաքուն պետական մակարդակով հակաֆրանսիական քաղաքականություն է վարում։ Օրերս Ադրբեջանում հերթական հակաֆրանսիական միջոցառումն է անցկացվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի