Հարիսը հայտարարել է, որ առանց Կիևի մասնակցության չի բանակցի Պուտինի հետ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Դեմոկրատական ​​կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա  Հարիսը հայտարարել է, որ որպես պետության ղեկավար՝ չի հանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առանց ուկրաինական կողմի մասնակցության՝ Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բանակցելու համար, գրում է Current time-ը։

«Ո՛չ երկկողմ ձևաչափով՝ առանց Ուկրաինայի։ Ուկրաինան պետք է երկրի ապագայի վերաբերյալ ձայնի իրավունք ունենա»,-ասել է Հարիսը CBS-ին տված հարցազրույցում։

Պատասխանելով հարցին՝ կաջակցի՞, արդյոք, ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը, Հարիսը դա անվանել է թեմա, որը կբարձրացվի, «եթե բանը հասնի դրան»։ Նա նաև հայտարարել է, որ եթե իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփը լիներ նախագահ, ապա «Պուտինը հիմա նստած կլիներ Կիևում»։

Սեպտեմբերին կայացած բանավեճում Թրամփը հայտարարել էր, որ կավարտի Ուկրաինայում պատերազմը՝ հենց ստանձնի պաշտոնը։

«Եկեք պարզաբանենք։ Նա ասում է, որ կարող է վերջ տալ դրան առաջին իսկ օրը։ Գիտե՞ք՝ ինչ է դա նշանակում։ Խոսքը կապիտուլյացիայի մասին է»,- նշել է Հարիսը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի