Օդեսան բալիստիկ հրթիռներով հարվածի է ենթարկվել․ կա 1 զոհ, 5 վիրավոր

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինական Օդեսայում նավահանգստային ենթակառուցվածքի վրա ռուսական հարձակման հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, հինգը վիրավորվել, հայտնել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Հակառակորդը բալիստիկ հրթիռներով հարվածել է Օդեսային։ Ագրեսորի թիրախը դարձել է նավահանգստային ենթակառուցվածքը։ Թշնամու բալիստիկ հրթիռը խոցել է Պալաուի դրոշի ներքո նավարկող քաղաքացիական նավը։ 60-ամյա ուկրաինացին, որը մասնավոր բեռնափոխադրող ընկերության աշխատակից է, մահացել է։ Տուժել է 5 օտարերկրյա քաղաքացի։ Նրանցից 4-ի վիճակը միջին ծանրության է, մեկինը՝ թեթև։ Այժմ նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն»,- գրել է նա Տելեգրամում։

Կիպերի խոսքով՝ ռուսական զորքերը փորձում են խաթարել ուկրաինական հացահատիկային միջանցքի աշխատանքը։

Վերջին մի քանի օրվա ընթացքում սա Օդեսայի շրջանի նավահանգիստներում քաղաքացիական նավի վրա երկրորդ հարձակումն է։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի