WITSA-ն հայտարարեց 2024 թ․ Գլոբալ նորարարության և տեխնոլոգիական նվաճումների մրցանակակիրների անունները

Լուրեր

30.04.2026 | 23:18
ՀՀ 4 քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.04.2026 | 22:58
«Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարի վթարման հետևանքով Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 21 ժամ ջուր չի լինի
30.04.2026 | 22:37
Մայիսի եղանակի կանխատեսումը
30.04.2026 | 22:19
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Լա Սկալայի օպերային թատրոնի համագործակցությունը՝ Օմանում
30.04.2026 | 22:02
Բելգիայում ՀՀ դեսպանը Եվրախորհրդարանին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին աջակցող բանաձևի համար
30.04.2026 | 21:46
Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության հաղթողները
30.04.2026 | 21:29
Այսօրվա փաստաթղթի ստորագրումը նշանակալի քայլ է գյուղական զարգացման ամրապնդման ճանապարհին. Պապոյան
30.04.2026 | 21:13
Cloudflare-ը ռուսական MAX մեսենջերը լրտեսական հավելված է ճանաչել
30.04.2026 | 21:00
ՔՊ-ն տապալել է բարեփոխումները, «Ուժեղ Հայաստանը» մաքուր ռուսական ուժ է. մենք այլընտրանք ենք առաջարկում. Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 20:48
Մեր ազգն այժմ պետք է կենտրոնանա ներկայի և ապագայի վրա, այլ ոչ թե մնա անցյալում. Արարատ Միրզոյանի հարցազրույցը France 24-ին
30.04.2026 | 20:39
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
30.04.2026 | 20:27
Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին
30.04.2026 | 20:13
Գեղամ Գևորգյանը` հեղուկ գազի դեֆիցիտի մասին
30.04.2026 | 20:00
Ադրբեջանը ոչնչացնում, յուրացնում է հայկական հետքը․ սա թույլ չի տալիս լիարժեք հավատալ խաղաղությանը․ Դիաննա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 19:47
Չեմպիոնների լիգայում հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը
Բոլորը

WCIT2024/DigiTec-ի շրջանակներում Նորարությունների, տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը (WITSA), հայտարարեց Գլոբալ նորարարության և տեխնոլոգիական նվաճումների մրցանակակիրների (WITSA Global Innovation and Tech Excellence Award) անունները: Ավելի քան 50 երկրներից ստացված 130 հայտերից մրցանակ ստացան 21 անհատներ, կազմակերպություններ և նախագծեր, որոնք էականորեն նպաստել են համաշխարհային տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ Հաղթողները ցուցադրել են գերազանցություն՝ մարդու կյանքի բարելավման գործում թվային նորարարությունների և պետական ու մասնավոր ոլորտների արդյունավետ համագործակցությանը իրականացմամբ։

WITSA-ի Գլոբալ նորարարության և տեխնոլոգիական նվաճումների մրցանակները շնորհվում են տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում նկատելի ներդրումներ կատարած անհատներին և կազմակերպություններին: Մրցանակները նպատակ ունեն ցուցադրելու տեխնոլոգիաների վերափոխիչ ուժը տարբեր ոլորտներում, ինչպես, օրինակ, կիբերանվտանգության, արհեստական բանականության (ԱԲ), առողջապահության, կրթության, ֆինանսների, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։

Agenus Inc. բիոտեխնոլոգիական ընկերության տնօրեն Դր․ Գարո Արմենն արժանացավ WITSA-ի պատվավոր անդամի (WITSA EMINENT PERSON AWARD) կոչմանը։ 2010 թվականից WITSA-ն շնորհում է այս ամենաբարձր պարգևը, որը կոչված է պատվելու և ճանաչելու այն անհատներին, որոնք էական և խորապես դրական փոփոխություններ են բերել այլոց կյանքում։ Agenus Inc.-ը նպատակ ունի նորարարական իմունաթերապիաներ մշակել քաղցկեղի դեմ պայքարելու համար։ Agenus-ի ամենախոշոր նվաճումներից մեկը BOT/BAL համակցված թերապիայի մշակումն է, որը ցույց է տվել բացառիկ հաջողություններ դժվար բուժվող քաղցկեղների, այդ թվում՝ մետաստատիկ հաստաղիքային քաղցկեղի դեմ պայքարում։ Այս թերապիան վերակենդանացնում է իմունային համակարգի բնական կարողությունը՝ պայքարելու քաղցկեղի դեմ, ինչը մեծ առաջընթաց է քաղցկեղների բուժման գործում, որոնք նախկինում համարվում էին անհաղթահարելի։

«Սա շատ պարտավորեցնող է ինձ համար։ Քաղցկեղը դարձել է աճող համաշխարհային մարտահրավեր, և մեր ամենօրյա աշխատանքում կարիք կար լուծումներ գտնելու դրա դեմ պայքարի ուղղությամբ։ Մենք քաղցկեղի կանխարգելման և բուժման կենտրոններից առաջարկներ էինք ստանում՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների շրջանում, քաղցկեղի վաղ հայտնաբերման լուծումներ մշակելու ուղղությամբ։ Շուրջ 20 տարի է, ինչ մենք աշխատում ենք Հայաստանի գյուղերում և այսօր մեր ծրագրերը հասանելի են ավելի քան 100 գյուղերում։ Հայաստանում WCIT2024/DigiTec-ը կարևոր դեր է խաղում այս ամենի հանրայնացման գործում՝ ցուցադրելով հաջողված գործիքներ, որոնք ապացուցում են, որ տեխնոլոգիաները կարող են դառնալ հզոր միջոց և ինտեգրվել կյանքի բոլոր ոլորտներում»,- նշեց Agenus ընկերության տնօրեն Գարո Արմենը։

Երեք տարբեր մայրցամաքներից ընտրված 21 անհատներ ու կազմակերպություններ արժանացան 2024 թվականի WITSA Գլոբալ նորարարության և տեխնոլոգիական նվաճումների մրցանակի, ներառյալ՝ WITSA-ի նախագահի հատուկ մրցանակն ու WITSA-ի պատվավոր անդամի մրցանակը: WITSA-ն համարվում է գլոբալ թվային տեխնոլոգիաների արդյունաբերության հանրայնացման ամենահայտնի կառույցը, որը ներկայացված է 80 անդամ երկրներում և տնտեսություններում:

«2024 թվականի Գլոբալ նորարարության և տեխնոլոգիական նվաճումների մրցանակների ժյուրիի կազմը մեծ պատիվ ունեցավ ուսումնասիրելու մոտ 130 եզակի և նշանակալի հայտեր։ Ցանկանում եմ շնորհավորել բոլոր հաղթողներին այն բացառիկ աշխատանքի համար, որ նրանք կատարում են՝ թվային տեխնոլոգիաների առավելությունները հասցնելով քաղաքացիներին, կառավարություններին, արդյունաբերություններին և համայնքներին՝ ընդգրկելով կյանքի գրեթե բոլոր ոլորտները: Այսպիսով, նրանք նպաստում են WITSA-ի տեսլականին՝ իրականացնելով թվային, նորարարական և տեխնոլոգիական արդյունաբերության տեսլականը՝ հանուն գլոբալ համայնքի կայունության և բարեկեցության»,-ասաց Նորարարությունների, տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA), Դր. Շան Սիան։

WITSA-ի մրցանակները հանրաճանաչում են պետական և մասնավոր համայնքների արդյունավետ համագործակցությունները, որոնք արհեստական բանականության, մեծ տվյալների և մեքենայական ուսուցման տեխնոլոգիաների հիման վրա ստեղծում են թվային լուծումներ։ Մրցանակակիրների թվում էին շարժական էլեկտրոնային դրամապանակի, երթևեկության կառավարման և անվտանգության բարելավման համար առաջադեմ լուծման, ԱԲ-ով աշխատող ճանապարհորդության պլանավորման նախագծի, ԱԲ-ի օգտագործմամբ հեռավար զննումն ու ավտոմատացումը հեշտացնելու համար հեռաբժշկության նորարարական համակարգի և մի շարք այլ նորարարական նախագծեր։

«Մեծ պատիվ է մեզ համար հյուրընկալել WITSA-ի Գլոբալ նորարարության և տեխնոլոգիական նվաճումների մրցանակաբաշխությունը WCIT2024/DigiTec-ի օրերին։ Շնորհավորում եմ բոլոր հաղթողներին, ինչպես նաև Գարո Արմենին։ Պարոն Գարո, դուք հսկայական աշխատանք եք կատարում քաղցկեղի բացահայտման և բուժման գործում։ Վստահաբար կարող ենք ասել, որ տեխնոլոգիաները էապես փոխում են մարդկանց կյանքի որակը»,- նշեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը։

Հոկտեմբերի 4-7-ը Հայաստանում անցկացվում է WCIT2024/DigiTec-ը, որը Հայաստանը վերածել է տեխնոլոգիական մտքի կենտրոնի՝ հանդիսանալով հարթակ ոլորտի և թեմայի շուրջ առաջատար համաշխարհային խոսնակների ելույթների, պանելային քննարկումների և B2B հանդիպումների համար: «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով WCIT2024/DigiTec համաժողովը տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցության ուժեղացման, ներդրումների և տարբեր տարածաշրջաններում ու տնտեսություններում (ՏՀՏ) լուծումների կարևորությունն ընդգծող համաշխարհաին հարթակ է դարձել՝ միավորելով մեկ հարկի տակ միջազգային և լոկալ մի շարք խոսնակների։