Հայաստանը արհեստական բանականության (ԱԲ) զարգացման աճով դիրքավորվել է որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն․ Գևորգ Մանթաշյան

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի` WCIT 2024-ի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մասնակցել է «Կիրառելով Արհեստական բանականության ստեղծագործ և հաղորդակցային ուժը» (Enabling the Creative and Communicative Power of AI) թեմայով պանելային քննարկմանը․ տեղեկացնում են գերատեսչությունից։

Քննարկմանը մասնակցել են նաև Ուգանդայի գիտության, տեխնոլոգիաների և նորարարության նախարարի տեղակալ Կոսմոս Մվիկիրեձեն և Ռուանդայի ՏՀՏ և նորարարության նախարարության մշտական ​​քարտուղար Իվես Իրադուտունդան։ Քննարկումը վարել է Րաֆֆի Քասարջյանը։

Բանախոսները ներկայացրել են իրենց փորձն այս ոլորտում՝ բերելով գործնական օրինակներ յուրաքանչյուրն իր երկրում արհեստական բանականության (ԱԲ) ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև ԱԲ միջոցով տնտեսության տարբեր ճյուղերում գրանցած հաջողություններին, ինչպես նաև մարտահրավերներին, դրանց կանխարգելման ուղղությամբ իրականացվող քայլերին ու առաջնահերթություններին։

Գևորգ Մանթաշյանը նշել է, որ Հայաստանը՝ արհեստական բանականության (ԱԲ) զարգացման աճով, դիրքավորվել է որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն։ Նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է Հայաստանի նորարարական ԱԲ նախագծերից մի քանիսը, որոնք խթանում են ստեղծարարությանը, արդյունաբերության տարբեր ոլորտներում հաղորդակցության բարելավմանը, խոսել այն մասին, թե ինչպես է ՀՀ կառավարությունն աջակցում այս նախաձեռնություններին։

Ուգանդայի գիտության, տեխնոլոգիաների և նորարարության նախարարի տեղակալ Կոսմոս Մվիկիրեձեն իր հերթին նշել է, որ Ուգանդան կենտրոնացած է ԱԲ-ի ինտեգրման վրա՝ հանրային ծառայությունների և կրթության ոլորտներում, և ինչպես է ԱԲ-ն օգնում խթանելու ստեղծագործ ունակությունները։

Ռուանդայի ՏՀՏ և նորարարության նախարարության մշտական ​​քարտուղար Իվես Իրադուտունդան էլ ասել է, որ Ռուանդան՝ հատկապես պետական հատվածում, հեռանկարային մոտեցումներ ունի տեխնոլոգիաների և նորարարությունների նկատմամբ։

Քննարկման ավարտին՝ մասնակիցները ներկայացրել են իրենց երկրների կառավարությունների կողմից ԱԲ ուղղությամբ նախատեսվող առաջնահերթությունները։

«Կիրառելով Արհեստական բանականության ստեղծագործ և հաղորդակցային ուժը» թեմայով քննարկումը նպատակ ուներ մեկ հարթակում համախմբելու ոլորտային բարձրաստիճան պաշտոնյաներին՝ խոսելու այն մասին, թե ինչպես ԱԲ-ն կարող է խթանել ստեղծագործականությունը, բարելավել հաղորդակցությունը հանրության մեջ՝ կենտրոնանալով ազգային ռազմավարությունների և քաղաքականության վրա։