Գերմանիայի կառավարությունը հավանություն է տվել Թուրքիային հարյուր միլիոնավոր եվրոյի զենքի վաճառքին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Գերմանիան չեղարկել է Թուրքիային զենքի վաճառքի արգելքը՝ նման սահմանափակումները վերացնելու՝ Նորվեգիայի վերջին որոշումից հետո։ Այս մասին գրում է Turkiye today-ը՝ վկայակոչելով գերմանական Spiegel-ին։

Ըստ լրատվամիջոցի՝ Գերմանիայի Անվտանգության դաշնային խորհուրդը թույլատրել է հարյուր միլիոնավոր եվրոյի զենքի վաճառքը ՆԱՏՕ-ի իր դաշնակցին՝ Թուրքիային։

Նորվեգիան երեք շաբաթ առաջ էր չեղարկել Թուրքիայի նկատմամբ սահմանված պաշտպանական արդյունաբերության արտահանման սահմանափակումները։

Հաղորդվում է, որ հաստատված արտահանումը ներառում է 100 կառավարվող հրթիռ և 28 SeaHake տիպի տորպեդներ, որոնք արտադրվել են ThyssenKrupp-ի կողմից թուրքական նավատորմի համար։ Չնայած Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության՝ Դաշնային ժողովին ուղարկված ցուցակը չի հստակեցնում արտահանման ընդհանուր ֆինանսական շրջանակը, հրթիռները գնահատվում են մոտավորապես 100 միլիոն եվրո, տորպեդները՝ շուրջ 156 միլիոն եվրո:

Նշվում է նաև, որ գերմանական սպառազինության ընկերությունների մասնակցությամբ տարբեր կոնսորցիումներին թույլատրվել է մատակարարել 79 միլիոն եվրո բյուջեով թուրքական U209 սուզանավերի արդիականացման համար նյութեր։ Բացի այդ, Գերմանիայի կառավարությունը հավանություն է տվել թուրքական կորվետների ու ֆրեգատների համար 1,9 մլն եվրո արժողությամբ շարժիչի մասերի մատակարարմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի