ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ՝ ՌԴ-ին բալիստիկ հրթիռներ մատակարարելու համար

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Եվրամիությունը նախատեսում է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ՝ Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարելու համար, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Պատժամիջոցների փաթեթը կվերաբերի ավելի քան տասը ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ ինժեներական, մետալուրգիայի և ավիացիայի ոլորտներում ներգրավված ընկերությունների։ Ակնկալվում է, որ միջոցառումները կհաստատվեն հոկտեմբերի վերջին Բրյուսելում կայանալիք ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում։ Միաժամանակ, արդեն քննարկվում են լրացուցիչ սահմանափակումներ, ասել են գործակալության զրուցակիցները։

Աղբյուրներից մեկը նաև նշել է, որ ԱՄՆ-ը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ Իսրայելի վրա վերջին հրթիռային հարձակման համար և պահանջում է իր դաշնակիցներից նմանատիպ քայլեր ձեռնարկել։

Սեպտեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ Իրանը 200 «Ֆաթեհ-360» փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ է փոխանցել Ռուսաստանին։ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան կարծում են, որ Մոսկվան կարող է միջուկային տեխնոլոգիաներ փոխանցել Թեհրանին հրթիռների դիմաց:

Այս ֆոնին ԱՄՆ-ը և Եվրոպան լրացուցիչ պատժամիջոցներ են սահմանել Իրանի դեմ՝ ուղղված իրանական ընկերությունների և ֆիզիկական անձանց, որոնք կապված են Ռուսաստանին ռազմական մատակարարումների հետ, ինչպես նաև ազգային ավիափոխադրողի՝ Iran Air-ի դեմ:

Մոսկվայի և Թեհրանի միջև ռազմական համագործակցությունը զգալիորեն աճել է 2022 թվականի փետրվարին Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի