ԵՄ իշխանությունները չեղարկել են Վրաստանի ղեկավարության հետ բոլոր հանդիպումները․ դեսպան

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

ԵՄ կառույցները որոշել են դադարեցնել բոլոր բարձր մակարդակի հանդիպումները վրացական իշխանությունների ներկայացուցիչների հետ, ասել է ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին, փոխանցում է Գրուզիա օնլայնը։

Նա պարզաբանել է, որ ԵՄ-ն որոշել է բարձր մակարդակի այցեր չկատարել Վրաստան և չանցկացնել բարձր մակարդակի հանդիպումներ Բրյուսելում վրացական իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ Եվրամիության հետ կապված վրացական իշխանությունների հռետորաբանության պատճառով։

«Արդեն այս տարվա հունիսին մենք ներքին քննարկում ենք ունեցել մեր անդամ երկրների հետ, թե ինչպես արձագանքել Վրաստանի իշխանությունների վերաբերմունքին, որը մենք համարում ենք ԵՄ-ի նկատմամբ ոչ բարեկամական։ Մենք նաև քննարկեցինք, թե ինչպես պետք է մոտենանք հակաարևմտյան և հակաեվրոպական նարատիվին, քարոզչությանը և դավադրության տեսությանը, և որպես ԵՄ՝ որոշեցինք բարձր մակարդակի շփումներ չունենալ Վրաստանի գործող կառավարության հետ։ Այդ պատճառով վերջին ամիսներին Վրաստան բարձր մակարդակի այցեր, Բրյուսելում վրացական իշխանությունների ներկայացուցիչների հետ բարձր մակարդակի հանդիպումներ չեն եղել։ Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ Եվրամիության կառույցները որոշել են դադարեցնել բոլոր բարձր մակարդակի հանդիպումները վրացական իշխանությունների ներկայացուցիչների հետ»,- ասել է Պավել Հերչինսկին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի