ՄԱԿ-ի օգնությամբ առաջին ինքնաթիռը ժամանել է Բեյրութ

Լուրեր

08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ից բժշկական պարագաների օգնության խմբաքանակը ժամանել է Լիբանան, որն առաջինն է անցյալ շաբաթ Իսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև հակամարտությունը սրվելուց հետո, հաղորդում է France 24-ը։

«Այս առավոտ Բեյրութում ինքնաթիռ է վայրէջք կատարել՝ տեղափոխելով 30 տոննա վիրաբուժական պարագաներ, ինչը բավական է տասնյակ հազարավոր մարդկանց բուժելու համար»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Հանան Բալխին։

Նա հավելել է, որ այսօր և վաղը ավելի շատ ինքնաթիռներ են ժամանելու վնասվածքների, խոլերայի և հոգեկան առողջության համար նախատեսված անհրաժեշտ պարագաներով։

Լիբանանի առողջապահության նախարար Ֆիրաս Աբիադը Բեյրութի օդանավակայանում ստացել է օգնությունը։

«Մենք ստանում ենք առաջին բեռները։ Այն ներառում է տարբեր վնասվածքային հավաքածուներ, որոնք կարևոր նշանակություն կունենան Լիբանանի վրա իսրայելական հարձակումներից տուժածներին օգնություն ցուցաբերող հիվանդանոցներին աջակցելու համար»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի