Էջմիածնի տարածաշրջանը սնող վթարված ջրատարը վերականգնվել է, երեկոյան համայնքներում ջուր կլինի․ «Վեոլիա ջուր» 

Լուրեր

06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
Բոլորը

Էջմիածնի տարածաշրջանը սնող վթարված ջրատարը վերականգնվել է, այս մասին  Factor.am-ի հետ զրույցում հայտնեցին «Վեոլիա ջուր» ընկերությունից։ Ընկերության մամուլի ծառայությունից մանրամասնեցին, որ ջրատարը եռակցման կարից պոկվել էր։ Ընկերության աշխատակիցները ժամականավոր լուծում են գտել և երեկոյան արդեն Էջմիածնի տարածաշրջանի համայնքները ջուր կունենան։

«Վեոլիա ջուր» ընկերության Էջմիածնի տեղամասի վթարային խմբի ղեկավար Խաչիկ Սողոմոնյանի խոսքով՝ այս պահին իրենք ջրատարի վրա ամրաշինական աշխատանքներ են կատարում։

«Ամրաշինական աշխատանքներ են կատարվում, որպեսզի հետագայում կրկին խնդիր չլինի։ Ջուրն արդեն բացել ենք, և 1 ժամից ցանցը կկարգավորվի։ Վթարի հետևանքով ցանցը դատարկվել էր, որը բավականին մեծ տարածություն ունի։ Ցանցը լցվելու համար ժամանակ է պետք՝ 1-2 ժամ»,- փոխանցեց նա։

«Վեոլիա ջուր» ընկերության Էջմիածնի տեղամասի ներկայացուցիչը նաև նշեց, որ խողովակները տեղ-տեղ հնամաշ են, ինչն էլ կարող էր վթարի պատճառ դառնալ։

Սնուցող ջրատարը վնասվել էր Այգեշատ  համայնքի տարածքում։ Համայնքի վարչական ղեկավար Լիպարիտ Հարությունյանն ասաց, որ սա առաջին դեպքը չէ, որը ջրատարը վնասվում է։

«Այս ընթացքում համայնքների ջրամատակարարումը չի դադարեցվել, պարզապես ջրի ճնշումն էր նվազել։ Սկզբից տպավորություն էր՝ ահավոր վթար էր, բայց այդպես չէր, հեշտ վերականգնեցինք»,- ներկայացրեց  վարչական ղեկավարը։

Ավելի վաղ «Վեոլիա ջուր» ընկերությունը հաղորդագրություն էր տարածել, որ վթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող 600 մմ-ոց ջրատարը՝ վայրկյանում 100 լիտր ջրի կորստով:

«Դրանով պայմանավորված հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ից մինչև հոկտեմբերի 5-ը ժամը 24:00-ը, կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Էջմիածին քաղաքի, Արտիմետ, Արևաշատ, Այգեշատ, Ամբերդ, Արշալույս, Աղավնատուն, Արագած, Արտամետ, Գեղակերտ, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Խորոնք, Ծաղկալանջ, Ծիածան, Ծաղկունք, Հայթաղ, Հովտամեջ, Մրգաստան, Մուսալեռ, Շահումյան, Ոսկեհատ, Պտղունք, Ֆերիկ, Շենիկ, Արևադաշտ, Արգին գյուղերի ջրամատակարարումը»,- ասված էր հաղորդագրության մեջ:

Մանյա Պողոսյան