ՌԴ ԱԴԾ ղեկավարը պատերազմով է սպառնացել Մոլդովային և Բալթյան երկրներին

Լուրեր

08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Ուկրաինան և նրա արևմտյան դաշնակիցները ցանկանում են պատերազմի մեջ ներքաշել Բալթյան երկրներին, Բելառուսին և Լեհաստանին, հայտարարել է ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ԱՊՀ անվտանգության և հետախուզական գերատեսչությունների ղեկավարների խորհրդի նիստում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ուկրաինական ուժերի կենտրոնացումը հանրապետության սահմանի մոտ, երկրի օդային տարածքում բազմաթիվ միջադեպերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հետ կապված, Բելառուսի քաղաքացիների հավաքագրումը Ուկրաինայի զինված ուժերի տարբեր ազգայնական կազմավորումներում և ուկրաինական հատուկ ծառայությունների դիվերսիոն աշխատանքի ակտիվացումը Բելառուսի դեմ, բոլորը նույն նպատակն են հետապնդում՝ հակամարտության սրում, որի մեջ ներքաշվելու են Բալթյան երկրներն ու Լեհաստանը»,- Բորտնիկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն մեծացնում են ճնշումը Մոլդովայի վրա՝ Քիշնևին Ռուսաստանի հետ բացահայտ առճակատման ստիպելու համար։ Նա հավելել է, որ արևմտյան երկրները ֆինանսական օգնությունն ու եվրաինտեգրման հեռանկարները կապում են Մերձդնեստրի հարցի լուծման և Մոլդովայի տարածքը Կիևին ռազմական մատակարարումների նյութատեխնիկական ապահովման մեջ ներառելու հետ։

«Հուսով ենք, որ Մոլդովայի ներկայիս ղեկավարությունը կցուցաբերի ողջախոհություն և չի փոխի երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը կարճաժամկետ քաղաքական օգուտների հետ», – ասել է ՌԴ ԱԴԾ տնօրենը:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի