Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակից է մահացել ականապատված մեքենայի պայթյունից

Լուրեր

08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Էներգոդարում մահացել է Ռուսաստանի կողմից վերահսկվող ուկրաինական Զապորոժիեի ատոմակայանի անվտանգության բաժնի պետը՝ իր մեքենայում ինքնաշեն պայթուցիկ սարքի գործարկման հետևանքով։ Այս մասին Telegram-ում հրապարակված հաղորդագրությամբ հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն (ՔԿ), փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը:

Ռուսաստանի կողմից նշանակված Զապորոժիեի շրջանի «նահանգապետ» Եվգենի Բալիցկին հայտնել է զոհի անունը՝ «քաղաքային խորհրդի պատգամավոր» Անդրեյ Կորոտկի։ Առանց ապացույցներ ներկայացնելու՝ Բալիցկին կատարվածի համար մեղադրել է Կիևին։

ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել է, որ քրեական գործ է հարուցվել սպանության դեպքի առթիվ։

Մեքենան, որում, ըստ քննիչների, տեղադրված է եղել պայթուցիկ սարք, կայանված է եղել Էներգոդար քաղաքի Կաշտանով բուլվարում։

«Երբ տղամարդը նստել է մեքենան, պայթուցիկը գործարկվել է։ Ստացած վնասվածքներից տուժածը մահացել է հիվանդանոցում»,- ասվում է ռուսական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի