Մեր զինված ուժերի փայլուն աշխատանքը միանգամայն օրինական է․ Ալի Խամենեին՝ Իսրայելի հրթիռակոծման մասին

Լուրեր

07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
Բոլորը

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Թեհրանում ելույթ է ունեցել լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման սպանված առաջնորդ Հասան Նասրալլայի հիշատակի արարողությանը: Mehr գործակալության հաղորդմամբ՝ նա հայտարարել է, որ ըստ Ղուրանի՝ եթե մահմեդականները համախմբվեն, կարող են հաղթել թշնամիներին։

«Իրանի ազգի թշնամին Իրաքի ազգի թշնամին է, լիբանանյան ազգի թշնամին է, եգիպտացիների թշնամին է։ Բոլորիս թշնամին նույնն է»,- հայտարարել է նա։

Ըստ Իրանի հոգևոր առաջնորդի՝ Պաղեստինի ժողովուրդն իրավունք ունի կանգնել թշնամու դեմ, որը կործանել է նրա կյանքը:

«Մեր զինված ուժերի փայլուն աշխատանքը լիովին օրինական և օրինաչափ էր [Իրանի կողմից Իսրայելի հրթիռակոծումը]: Գազայի բնակիչներին լիբանանյան աջակցությունը նույնպես օրինական է»,- ասել է Ալի Խամենեին։

Նա նաև հայտարարել է, թե Իսրայելը «ձևացնում է, որ հաղթել է խաղաղ բնակիչների սպանությունների միջոցով», սակայն Իսրայելի վերջին պահվածքի կուտակային ազդեցությունն «աճող զայրույթն» է, որն «ուժեղացնում է դիմադրությունը»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի