2024թ․ Խաղաղության Նոբելյան մրցանակին 286 թեկնածու է առաջադրվել

Լուրեր

08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
Բոլորը

2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակին առաջադրվել է 286 թեկնածու, այդ թվում՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը, Հռոմի Ֆրանցիսկոս պապը և բրիտանացի բնագետ Դեյվիդ Աթենբորոն, հայտնում է Reuters-ը։

Գործակալության կողմից հարցված փորձագետները կարծում են, որ այս տարվա ֆավորիտների թվում են նաև Պաղեստինի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալությունը (UNRWA), Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Նշվում է, որ UNRWA-ին մրցանակ շնորհելը հակասական կլինի, հատկապես, հաշվի առնելով այն տեղեկությունները, որ գործակալության մի քանի աշխատակիցներ ներգրավված են եղել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի զանգվածային հարձակմանը:

Բուքմեյքերների ֆավորիտներն են ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին, որը մահացել է բանտում, և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Reuters-ը նշում է, որ Նավալնին չի կարող արժանանալ Խաղաղության Նոբելյան մրցանակի, քանի որ այն հետմահու չի շնորհվում, իսկ Զելենսկին դժվար թե հաղթի, քանի որ նա ղեկավարում է պատերազմող երկիր։

2024 թվականի Նոբելյան մրցանակակիրները հայտնի կդառնան հոկտեմբերի 7-ից 14-ը։ Խաղաղության մրցանակակրի անունը Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն կհայտարարի հոկտեմբերի 11-ին։

2023 թվականին այս մրցանակը ստացել է իրանցի իրավապաշտպան Նարգես Մոհամմադին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի