Ադրբեջանում Գերմանիայի դեսպանը Բաքվին ու Երևանին կոչ է արել անցնել «խաղաղության համաձայնագրի ճանապարհի վերջին մղոնը»

Լուրեր

07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
Բոլորը

Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Ռալֆ Հորլեմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Գերմանիայի խաղաղ վերամիավորման 34-րդ տարեդարձի կապակցությամբ դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ ունեցած ելույթում նա նշել է, որ առաջին իսկ օրվանից COP29-ը սերտորեն կապված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի հետ։

«Մենք մեծ հույսեր ունենք, որ COP29-ը նաև կօգնի խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում։ Երբեք երկու երկրները [Ադրբեջանն ու Հայաստանը] այսքան մոտ չեն եղել խաղաղության համաձայնագրին։ Երկու կողմերն էլ համարձակ քայլեր են արել խաղաղության ուղղությամբ, և մենք կոչ ենք նրանց անցնել վերջին մղոնը խաղաղ համաձայնագրի ճանապարհին, որը միշտ ամենադժվարն է։ Գերմանիան նախկինի պես հավատարիմ է մնում այս գործընթացին աջակցելու հարցում»,- ասել է դեսպանը։

Ըստ դիվանագետի՝ Գերմանիան նաև հավատարիմ է Ադրբեջանի հետ հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի