Բեյրութի հարավում հզոր պայթյուններ են որոտացել. hարվածների թիրախը կարող էր լինել «Հըզբոլլահ»-ի սպանված առաջնորդի զարմիկը

Լուրեր

09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
Բոլորը

Բեյրութի հարավային ծայրամասում՝ Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայանի մոտ, ուրբաթ գիշեր հզոր պայթյուններ են որոտացել։
«Հըզբոլլահ»-ին մոտ կանգնած աղբյուրները AFP-ին հայտնել են, որ իսրայելական բանակն առնվազն 11 հարված է հասցրել խմբավորման թիրախներին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Իսրայելը 11 անգամ անընդմեջ հարվածներ է հասցրել հարավային արվարձաններին»,- ասել է գործակալության զրուցակիցը, որը ցանկացել է անանուն մնալ։ Իսրայելի պաշտպանության բանակը չի մեկնաբանել հարվածները, սակայն ավելի վաղ կոչ էր արել հարավային Բեյրութի խաղաղ բնակիչներին տարհանել:

Բեյրութի օդանավակայանը սահմանակից է Դահիյա շրջանին, որը «Հըզբոլլահ»-ի հենակետն է և իսրայելական ավիահարվածների մշտական թիրախը:

Ինչպես հայտնում են Axios-ը և CNN-ը՝ հղում անելով իրենց աղբյուրներին, Բեյրութի հարվածների թիրախը կարող էր լինել «Հըզբոլլահ»-ի սպանված առաջնորդ Հասան Նասրալլահի զարմիկը՝ Հաշիմ Սաֆի ադ Դինը։

Նրան անվանում էին Նասրալլայի հավանական ժառանգորդ: Հայտնի չէ, թե արդյո՞ք նա տուժել կամ սպանվել է հարվածների հետևանքով։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի