Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են Կուրսկի ատոմակայանի մոտակայքում պայթյունի ու հրդեհի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
Բոլորը

Ռուսական տելեգրամյան ալիքները հայտնում են պայթյունի մասին (որոշները՝ մի քանի պայթյունների) Կուրսկի ատոմակայանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մի քանիսի պնդմամբ՝ խոցված ուկրաինական ռումբն ընկել է ատոմակայանին համեմատաբար մոտ, որոշ ալիքներ էլ գրում են նոր պայթյունների, այսինքն՝ հարվածի վայրում երկրորդական պայթյունի մասին։ Հրապարակվում են նաև հեռվից արված խոշոր հրդեհի լուսանկարներ և տեսանյութեր՝ Կուրչատով քաղաքից և ատոմակայանից ոչ հեռու։

Ռուսական պետական լրատվական գործակալությունները միայն «Ռոսէներգոատոմի» մամուլի ծառայության հաղորդագրությունն են տարածել այն մասին, որ Կուրսկի ԱԷԿ-ը նորմալ աշխատում է այն բանից հետո, երբ որոշակի «արտակարգ իրավիճակ է եղել կայանի մոտ»։

Կուրչատովը գտնվում է Կուրսկի շրջանում ուկրաինական բանակի իրականացրած գործողության գոտուց մոտավորապես 40 կմ հեռավորության վրա։ Ատոմակայանը քաղաքի ծայրամասից չորս կիլոմետր հեռավորության վրա է։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի