Տասնյակ փաթեթներով թմրամիջոցներ են տեղադրել Շիրակի մարզի տարբեր հատվածներում. երկու անձ է կալանավորվել

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

2024թ. սեպտեմբերի 30-ին հաղորդում է ստացվել՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 22 և 29-ամյա բնակիչների կողմից Գյումրի քաղաքում տեղադրման միջոցով թմրանյութ իրացնելու վերաբերյալ․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Ստացված տեղեկություններն իրացնելիս վերջիններս նույն օրը հայտնաբերվել և, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, տեղափոխվել են ոստիկանության Կումայրիի բաժին:

Նշված անձինք իրավապահներին հայտնել են, որ թմրանյութերի վաճառքով զբաղվող կայքէջից ստանալով առաջարկ՝ գումարի դիմաց Վանաձոր քաղաքի մոտակայքից վերցրել և Գյումրի քաղաքի տարբեր հատվածներում, ինչպես նաև հարակից գյուղական բնակավայրերի դաշտամիջյան ճանապարհներին տեղադրել են փաթեթավորված մոտ 70 հատ 0,5 գրամից 10 գրամ քաշերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի փաթեթներ և ապակյա տարաներով «Հաշիշի» յուղ, որոնց տեղադրման վայրերը լուսանկարել են իրենց բջջային հեռախոսներով՝ միաժամանակ նաև տեղեկացնելով, որ նշված տեսակի թմրամիջոցների որոշ խմբաքանակ առկա է նաև իրենց կողմից շահագործվող ավտոմեքենայում:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 44-396-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, վերոհիշյալ անձին ձերբակալվել են:

Նախաքննության ընթացքում կասկածյալների մասնակցությամբ կատարվել են դեպքի վայրերի 7 զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են կպչուն ժապավեններով փաթեթավորված 55 փաթեթ, որոնք, ըստ զննության մասնակից-կասկածյալների հայտարարության, իրենց կողմից նշված տեղանքներում տեղադրված թմրամիջոցներն են։ Նրանց կողմից շահագործվող «MERCEDES-BENZ C 180» մակնիշի տրանսպորտային միջոցում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել են, նախնական տվյալներով, 3 սրվակ «Հաշիշի յուղ», փաթեթավորված թվով 7 փաթեթ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, ինչպես նաև՝ ատրճանակ։

Հայտնաբերված փաթեթների պարունակությունը, դրանց բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետի եզրակացության համաձայն՝ քննվող քրեական վարույթի շրջանակներում փորձաքննության ներկայացված փաթեթներից մեկում առկա զանգվածը հանդիսանում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

Նախաքննության ընթացքում կասկածյալների արտաքին զննությամբ հայտնաբերվել են ներարկման հետքեր։ Վերջիններից վերցվել են արյան նմուշներ։ Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված անձանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

Վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում ներգրավված հնարավոր այլ անձանց, ինչպես նաև՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ: