ՌԴ-ն «Շահեդ»-ներով հարվածել է Կիևին․ օդային գրոհը տևել է ավելի քան 5 ժամ

Լուրեր

08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
Բոլորը

ՌԴ-ն հոկտեմբերի 3-ի գիշերը «Շահեդ»-ներով հարվածել է Կիևին, օդային տագնապը տևել է ավելի քան 5 ժամ։ ՀՕՊ ուժերը խոցել են դեպի Ուկրաինայի մայրաքաղաք թռչող բոլոր ԱԹՍ-ները, Current Time-ի փոխանցմամբ՝ հայտնել է Կիևի քաղաքային վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։

«Մայրաքաղաքում օդային տագնապը շարունակվել է ավելի քան 5 ժամ։ ԱԹՍ-ների առաջին խմբերը հակառակորդն արձակել է կեսգիշերից առաջ, սակայն գիշերվա ընթացքում անընդհատ ավելանում էին նոր ու նոր ԱԹՍ-ներ։ Ոչ մի ռուսական ԱԹՍ չի հասել իր թիրախին»,- գրել է նա Տելեգրամում։

Պոպկոյի խոսքով՝ «ՀՕՊ համակարգերը Կիևի երկնքում ու դրա հարակից տարածքներում հայտնաբերել և խոցել են մեկուկես տասնյակ հարձակողական անօդաչու թռչող սարք»: Ըստ նրա՝ բեկորներն ընկել են քաղաքի Դեսնյանսկի թաղամասում:

«Սակայն հետևանքները նվազագույնն են. ավերածություններ, հրդեհներ չեն եղել, զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել»,- հավելել է Պոպկոն:

Հոկտեմբերի 2-ի երեկոյան ռուս զինվորականները կառավարվող ավիառումբերով հարձակվել են Խարկովի վրա։ Տուժել է 12 մարդ, այդ թվում՝ 3-ամյա աղջիկ։

Խարկովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի խոսքով՝ հարվածի հետևանքով Սալտովկա թաղամասում հինգ հարկանի շենք է վնասվել, երրորդից չորրորդ հարկերի միջև հրդեհ է բռնկվել։ Պաշտոնյայի խոսքով՝ ավերված տան փլատակների տակ կարող են մարդիկ լինել։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի