Իսրայելը հարվածել է Բեյրութի կենտրոնին. Լիբանանի իշխանությունները հայտնում են 6 զոհի մասին

Լուրեր

08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առնվազն վեց մարդ է զոհվել չորեքշաբթի երեկոյան Բեյրութի կենտրոնին Իսրայելի ավիահարվածի հետևանքով, հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը։ Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ վիրավորվել է 11 մարդ։

Իսրայելի պաշտպանության բանակն ավելի վաղ հայտնել էր, որ ճշգրիտ հարված է հասցրել Բեյրութում գտնվող «Հըզբոլլահ»-ի օբյեկտներին: Ըստ լիբանանյան աղբյուրների՝ հարվածի հետևանքով վնասվել է «Հըզբոլլահ»-ին պատկանող բժշկական կենտրոնը։ Լիբանանի մայրաքաղաքում աշխատող BBC-ի թղթակիցները հայտնել են քաղաքի կենտրոնում հզոր պայթյունի մասին։ Բեյրութի հարավում որոշ ժամանակ անց երեք պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է ևս երկու պայթյուն։

Լրատվականի փոխանցմամբ՝ վնասված շենքը գտնվում է Ալ-Բաշուրա շրջանում՝ Լիբանանի խորհրդարանի ու ՄԱԿ-ի տարածաշրջանային կենտրոնակայանի մոտ։

Իսրայելական բանակը երկուշաբթի գիշերն է ձեռնարկել իր առաջին հարձակումը Բեյրութի կենտրոնի վրա, մինչ այդ հիմնականում հարվածներ են հասցվել քաղաքի հարավային ծայրամասերին, որտեղ կենտրոնացված են «Հըզբոլլահ»-ի օբյեկտները։

Իսրայելացի զինվորականները կրկին նախազգուշացում են տարածել՝ Լիբանանի մայրաքաղաքի հարավում գտնվող որոշ շրջանների բնակիչներին կոչ անելով լքել իրենց տներըն, քանի որ Իսրայելի պաշտպանության բանակը ծրագրում է հարվածներ հասցնել։

 

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի