«Հենվեց պատին, ասաց` վախ, մամա ջան, մեռնում եմ». «Սասնա ծռերի» գործով տուժողը` մահացած ոստիկանի մասին

Լուրեր

13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ կայացավ «Սասնա ծռեր» խմբի գործով հերթական դատական նիստը: Այսօր ցուցմունք տվեց ՊՊԾ գնդի գրավման առաջին օրերին գնդից փախուստի դիմած ոստիկաններից Խաչատուր Մուրադյանը:

Նա նշեց, որ ՊՊԾ գնդի տարածքը լքել է հետևի ճանապարհով, բայց չի նկատել, թե ինչպես է վիրավորում ստացել ոստիկաններից Գագիկ Մկրտչյանը, ասաց՝ նրան տեսել է վիրավոր վիճակում. «Որովայնից արյուն էր ծորում, հենվեց պատին, ասաց` վախ մեռա: Հետո ես գնացել եմ զինապահեստի մոտ, որտեղ ինձ ասում էին, որ դռները բացեմ»:

Տուժողը Յուրի Տեփանոսյանի վիրավորում ստանալու դեպքում էլ ասաց՝ տեղյակ է եղել միայն հնչած կրակոցներից: Ամբաստանյալներից Արեգ Կյուրեղյանը տուժողին հարցրեց` իսկ տեղյա՞կ եք եղել, որ Հայաստանում իշխանությունը յուրացված է եղել, որին Մուրադյանը պատասխանեց` ոչ, տեղյակ չեմ եղել:

Դատավոր Մակյանն անդրադարձավ Պավել Մանուկյանի այն հայտարարությանը, որ ոստիկան Գագիկ Մկրտչյանը սպանվել է ոչ թե Արմեն Բիլյանի, այլ Էդուարդ Գրիգորյանի արձակած կրակոցից։ Նա տուժողին հարցրեց` գնդում լինելու ժամանակ լսե՞լ է, որ Գագիկ Մկրտչյանը սպանվել է Արմեն Բիլյանի կամ Էդուարդ Գրիգորյանի կրակոցից, ինչին տուժողը բացասական պատասխան տվեց:

Դրանից հետո հարցեր սկսեց տալ Պավել Մանուկյանը: Մասնավորապես հետաքրքրվեց` արդյոք Գագիկ Մկրտչյանը վիրավորված է եղել որովայնի՞ց, թե՞ վնասվածք է ստացել թիկունքից, տուժողն ասաց չի տեսել թիկունքից:

Մի քանի հարցերից հետո տուժողի ինքնազգացողությունը վատացավ: Նիստը տասը րոպեով ընդմիջվեց:

Նշենք, որ այս գործով անցնող 10 ամբաստանյալներից երեքն են, որ դեռ պահվում են կալանքի տակ: Նրանք են` Սմբատ Բարսեղյանը, Արմեն Բիլյանը, Պավել Մանուկյանը: