ՍԴ-ն մեր հագից հանեց Փաշինյանի ասած կարմիր շորերը․ հիմա մերկ կանգնած ենք ցլերի առջև․ Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Սահմանադրական դատարանը օրերս ոչ միայն ՀՀ-ի Սահմանադրությանը համապատասխանող հռչակեց Հայաստան-Ադրբեջան սահմանազատման կանոնագիրքը, այլև անդրադարձավ Սահմանադրության տեքստում Անկախության հռչակագրին արված հղմանը։ Հիշեցնենք, Անկախության հռչակագրում նշվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին Գերագույն խորհուրդների որոշման մասին, ինչը Ադրբեջանը համարում է տարածքային պահանջ իր նկատմամբ։ Սահմանադրական դատարանը եզրահանգել է՝ Սահմանադրության նախաբանի՝ «… հիմք ընդունելով Անկախության հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները» դրույթը չի վերաբերում որևէ սկզբունքի կամ նպատակի, որն ամրագրված չէ Սահմանադրությամբ»:

Ըստ էության, Հայաստանի Սահմանադրական դատարանը նշել է, որ Անկախության հռչակագրում նշված Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին Գերագույն խորհուրդների որոշումներին արված հղումը չունի իրավական ուժ, քանի որ այն որևէ կերպ մտցված չէ Հայաստանի Սահմանադրության մեջ, որևէ կերպ մեկնաբանված չէ Սահմանադրությունում։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ ինքը Անկախության հռչակագրի մասով որոշման մեջ ինքը խնդիր չի տեսնում․ «Այո, հռչակագրի այն դրույթները, որոնց հղում է անում Ադրբեջանը, Սահմանադրության մաս չեն, և հետևաբար՝ Հայաստանի Հանրապետությունը չունի տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ։ Այստեղ որևէ հարց չկա»։ Սակայն Մարուքյանի պնդմամբ՝ ՍԴ-ն չի անդրադարձել մեծ կարևորություն ունեցող այլ հարցերի․ «Առաջին հարցն այն է, որ ՍԴ-ն դիտարկելով սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը, կառավարությունից չի պահանջել, որ ներկայացվի ՀՀ-ի համար ընդունելի քարտեզը, որով նրանք պատկերացնում են, որ պետք է կատարվի սահմանազատումը։ ՍԴ-ն պետք է պահանջեր այդ քարտեզը և կցեր այս որոշմանը, ասեր՝ շատ լավ, դե գնացեք սահմանազատեք։ Բացի այդ, ՍԴ-ն կարող էր իր՝ Բարձր դատարանի մակարդակում արձանագրել, որ ՀՀ կառավարության ասած քարտեզի և 29743 ք/կմ-ի մեջ ընդգրկված որոշ տարածքները այս պահին՝ օկուպացված են»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

Իրավիճակը մեկնաբանելով փոխաբերական իմաստով՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը նշեց՝ «ՍԴ-ն մեր հագից հանեց Փաշինյանի ասած կարմիր շորերը․ հիմա մերկ կանգնած ենք ցլերի առջև»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան