ՀՀ նախագահը ստորագրել է Գրիգոր Մինասյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը
Քաղաքականություն
02.10.2024 | 16:07ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Խաչատուրյանի հրամանագրով Գրիգոր Մինասյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Գրիգոր ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ազատել արդարադատության նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում։