ՌԴ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանում ռուսական նոր դիվանագիտական ​​ներկայացուցչություններ բացելու մասին

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանն աշխատում է Ադրբեջանի տարածքում նոր դիվանագիտական ​​ներկայացուցչություններ բացելու ուղղությամբ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական բաժնի ղեկավար Ալեքսեյ Կլիմովը՝ պատասխանելով հարցին, թե ե՞րբ է բացվելու Ադրբեջանում ՌԴ նոր գլխավոր հյուպատոսությունը և արդյո՞ք այն բացվելու է Ղարաբաղում։

«Ադրբեջանի տարածքում Ռուսաստանի նոր ներկայացուցչությունների բացման հարցը մշակվում է քաղաքական մակարդակով։ Ադրբեջանական կողմի հետ համապատասխան պայմանավորվածությունների ձևակերպմանը զուգահեռ հյուպատոսական դեպարտամենը կմիանա դրա հետ կապված գործնական քայլերի իրականացմանը»,- ասել է Կլիմովը։

Հավելենք, որ ավելի վաղ ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով hանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատվիրակության հետ հանդիպմանը, որը գլխավորում էր Միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովը, հայտարարել էր հայաթափված Ստեփանակերտում գլխավոր հյուպատոսություն բացելու՝ ՌԴ ծրագրերի մասին։

«Մեր երկկողմանի հարցերից ես կնշեմ Խանքենդիում (Ստեփանակերտում) գլխավոր հյուպատոսության բացումը: Մենք նախատեսում ենք մոտ ապագայում սկսել նախապատրաստական ​​աշխատանքները և ապավինում ենք ձեր աջակցությանը»,- ասել էր Կարասինը։

Նրա խոսքով՝ իդեալական կլիներ գլխավոր հյուպատոսությունը բացել 2024 թվականին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի